Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան
Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Բարեբախտաբար վիրավորում ստացած զինծառայողների առողջական վիճակն ամեն օր ավելի է լավանում, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացիենտի վիճակն ավելի է կայունանում ու դեպի ապաքինում է գնում», - նշեց նա։
Անահիտ Ավանեսյանի խոսքով՝ վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
Նախարարը հավելեց, որ վիրավորներից երեքը դեռ ստացիոնար բուժում են ստանում։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին ՀՀ-Ադրբեջան սահմանի Տեղ գյուղի հարակից հատվածում ադրբեջանական զինուժը դիմելր էր սադրանքի, ինչի հետևանքով հայկական կողմն ուներ 4 զոհ, 6 վիրավոր, որից մեկը՝ ծայրահեղ ծանր:
Առողջապահության նախարարը նաև տեղեկացրեց, որ Ազատ գյուղի զորանոցի հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակն էլ է բարելավվել և նրանց բուժումը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
- Տեղում զոհված հատուկջոկատայիններն այսօր հուղարկավորվեցին
- Տեղում զոհված Մկրտիչ Հարությունյանին կհուղարկավորեն Եռաբլուրում
- Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
- Տեղ գյուղում ծանր վիրավորված զինծառայողի առողջական վիճակում որոշակի դրական տեղաշարժ կա. Անահիտ Ավանեսյան
- Տեղում զոհված հերոսները՝ Արթուր Սահակյան, Հենրիկ Քոչարյան
- Ադրբեջանը կրակել է ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին