«Իմ հույսը նաև երիտասարդ սերունդն է». Սերժ Սարգսյան
Երեկ երեկոյան տեղի է ունեցել ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամների հերթական հանդիպումը։
Կուսակցության փոխանցմամբ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշել է, որ մշտապես հաճույքով է հանդիպում երիտասարդների հետ։
Երիտասարդների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել երկրում ստեղծված տարբեր իրավիճակային հարցերի և հնարավոր ելքերի մասին։
Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն են ունեցել «Բանակցային առաջնագծում» գրքի իրենց օրինակները ստանալու նախագահի մակագրությամբ:
«Գիտելիքներով զինված և կիրթ երիտասարդը մարդկային հզոր կապիտալ է, որը կարող է լինել ապագայի կերտողը, իսկ այսօր Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակը ճիշտ հասկանալու համար կարևոր է նաև ճիշտ պատկերացում կազմել Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին»,-ասված է ՀՀԿ տարածած հաղորդագրության մեջ։