Կարծես՝ արդեն գործ ունենք ոչ թե «Հայաստան», այլ «Լուսավոր, Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ»․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ԼՈՒՍԱՎՈՐ, ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ»
Զարմանքով տեսա, թե ինչպես, ընդդիմադիր պատգամավորները, ոչ միայն մասնակցեցին ԱԺ-ում , վարչապետ կոչեցյալի հետ հանդիպմանը, այլև իրենց «կառուցողական, սուր» հարցերով, փորձեցին նեղը գցել ստախոս-դավաճանին։Միթե՞ նրանք չեն հասկանում, որ այդ արարածի համար , դժվար հարցեր գոյություն չունեն։ Ցանկացած հարցի պատասխանելը նրա համար հիանալի առիթ է հասարակությանը ֆռռեցնելու, սեփական մեղքերն այլոց վրա բարդելու համար։
Իսկապես, անհասկանալի է ընդդիմության պահվածքը։ Կարծես՝ արդեն գործ ունենք ոչ թե «Հայաստան», այլ «Լուսավոր, Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ»։