Ինձ հարցաքննության չեն կանչել. Արսեն Թորոսյան
«Ո՛չ, ինձ հարցաքննության չեն կանչել և իմ բարձրացրած հարցերը մնում են ուժի մեջ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Cօvid-19-ի ժամանակահատվածում փողերի լվացման գործով իրեն կանչել են հարցաքննության։
Դիտարկմանը՝ ինչու չեն կանչում, նա ասաց, պետք է կանչող կամ չկանչողներին հարցնել։ «Նախ ինձ չեն կպել և անհիմն չեն կարող կպնել»,- հավելեց պատգամավորը։
Անդրադառնալով ՔՊ-ականների և Փաշինյանի հետ ունեցած տարաձայնություններին՝ ըստ մամուլի հրապարկումների, Արսեն Թորոսյանը վստահեցրեց, որ բոլոր թիմակիցների հետ ինքը լավ հարաբերությունների մեջ է։
«Որևէ բան չի եղել, որ մի բան էլ հարթվեր։ Ես այս թիմի մաս եմ կազմում, ակունքներում եմ կանգնած և շարունակելու եմ կանգնած մնալ մինչև վերջ»,– նշեց նա։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել՝ կապված 2020-2021 թվականներին Covid-19 համաճարակի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների հետ։ Գործի շրջանակում կալանավորվել են Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ինչպես նաև «Մեդլայն Կլինիկ» ԲԿ–ի տնօրեն Բաբկեն Շահումյանը։
Նշենք, որ կորոնովիրուսի համավարակի շրջանում չարաշահումներ կատարելու գործով «Մեդլայն»-ի ձերբակալված 10 բժիշկներն էլ ազատ են արձակվել։ Քննչական մարմինը նրանց կալանավորելու միջնորդություն չի ներկայացրել։
Հարակից հրապարակումներ`
- ՔՈՎԻԴ-ի գործով ձերբակալված 10 բժիշկներն ազատ են արձակվել
- «Քովիդ»-ի գործով կան նոր ձերբակալվածներ․ Հակակոռուպցիոն կոմիտեն այլ մանրամասներ չի հաղորդում
- «Քովիդի գործով» Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց
- «Քովիդի գործով» կալանավորվել է «Մեդլայն կլինիկ»-ի տնօրենը, իսկ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանին կալանավորելու հարցը քննվում է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին