Դավիթ Ամալյան. Գրիգորի Խաչատուրովին կալանավորելն աբիժնիկություն է
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդանը զոհվեց արցախյան երրորդ պատերազմում, անազատության մեջ պահվող Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ աջակցության խոսքը սկսեց Ռուբեն Հախվերդյանի հետ տասը տարի առաջ ունեցած զրույցը պատմելով։
«Ասեցի՝ էս վատ մշակույթը տարածվում է, եկեք միանանք, միասնական ինչ-որ բան անենք։ Ասեց՝ «Կենդանիների աշխարհում»-ը նայե՞լ ես։ Տեսե՞լ ես, որ առյուծները միասնական լինեն։ Ասեցի՝ չէ։ Պատասխանեց՝ իսկ շակալները միշտ միասնական են։ Ցավոք սրտի, սա մեր դաժան իրականությունն է, շակալների թե քանակը, թե համախմբման որակը բարձր է։ Բայց այս դեպքում մենք դատապարտված ենք անհատների միասնության, քանի որ այլ ելք չունենք»,-ասաց Ամալյանը։
Նա հիշեցրեց մի պատմություն, երբ Անդրանիկը գյուղերում ձի է փնտրում, մի մարդ անընդհատ իր հիվանդ ձին է բերում, տալիս Անդրանիկին։
«Անդրանիկը գնդակահարում է այդ մարդուն։ Ծիծաղելի կլիներ, եթե Անդրանիկին ձերբակալեին։ Իմ իրավաբան ընկերը մանրամասն ներկայացրեց հարցը, ես էմոցիոնալ հարթության մեջ կխոսեմ, եթե նույնիսկ Գրիգորի Խաչատուրովը վերցրել էր կամ եսիմ ինչ էր արել, չգիտեմ, հիմա դուք հեկտարով հող չե՞ք վերցնում, սիրելի ինչ-որ բաներ կամ ոչ մի բաներ, ծիծաղելի է դրա համար պատժել մի մարդու, որն ամենակարևոր մարդկանցից է։ Սրանց մոտ տղայական մոտեցում չկա, իրենք էս տեսակից չունեն իրենց մեջ, սա աբիժնիկություն է, սրանք փողոց դուրս չեն եկել, չգիտեն, դա ինչ է նշանակում»,-ասաց Ամալյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պետրոսյան. Հսկող դատախազը, ԱԱԾ տնօրենը պետք է իմանան՝ պատասխանատվության են ենթարկվելու Խաչատուրովին ապօրինի կալանավորելու համար
- Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի. Աբրահամյան
- «Լավ գիտեմ, թե Ալիևի օգնականը, որը մեր առաջնորդն է, ինչու չի սիրում Գրիշա Խաչատուրովին». Դավիթ Ամալյան
- Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Թևանյան