Քաղաքական 18:22 18/04/2023 Տարածաշրջան

Դեմիր Սյոնմեզ. Թուրքիան Արցախի ժողովրդի դեմ իր հարձակումները շարունակում է ուրիշ մեթոդով

Ermenihaber.am-ը զրուցել է քաղաքական հայացքների համար 1990թ. Թուրքիայից արտաքսված և Շվեյցարիայում հաստատված ֆոտոլրագրող, մարդու իրավունքների պաշտպան հայ-քրդական ծագմամբ Դեմիր Սյոնմեզի հետ:

Ո՞վ է նա

Դեմիր Սյոնմեզը ծնվել է Էրզրումում: Որպես քաղբանտարկյալ մի քանի անգամ ազատազրկվել է: Բանտից դուրս գալուց հետո` 1986-1990թթ. ուսանել է Անատոլիայի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում: 1994. մի խումբ ընկերների հետ հիմնել է «Ժնևի մշակույթի տունը»:  Սյոնմեզը շվեյցարական ամենահայտնի թերթերից մեկում`«Tribune de Geneve»-ում, հրապարակել է շուրջ 1500 հոդված: Անդամակցում է «Լրագրողներ առանց սահմանների», «Լրագրողների միջազգային դաշնություն», «Եվրոպայի մամուլի դաշնություն», «Շվեյցարիայի մամուլի արհմիություն» կազմակերպություններին:

Դեմիր Սյոնմեզը «Photography Geneva» կայքում տեղադրում է իր հեղինակային լուսանկարները, ինչպես նաև վարում բլոգ։ Նա Ermenihaber.am–ին է տրամադրել արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ իր «Վիրավոր արծիվ» գրքի շապիկի լուսանկարը։

Դեմիր Սյոնմեզը պատերազմի օրերին այն քիչ լրագրողներից է եղել, ով գտնվել է Արցախում, իսկ պատերազմից հետո առաջինն է եղել Շվեյցարիայում, որ հրատարակել է 44-օրյա պատերազմի մաս գիրք ֆրանսերեն և անգլերեն լեզուներով։ Ավելի ուշ արդեն Հայաստանում հրատարակվել է գրքի հայերեն տարբերակը։ Գրքում տեղ գտած 4 լուսանկար 3 ամիս շարունակ ցուցադրվել է Շվեյցարիայի ազգային թանգարանում։

–Հարգելի՛ Դեմիր Սյոնմեզ, ինչպես եք գնահատում 2021-ից սկիզբ առած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Մոտ ժամանակներս կոնկրետ արդյունքներ սպասո՞ւմ եք:

–Երկրների միջև հարաբերությունների կարգավորման ժամանակ անհրաժեշտ է նայել երկրների համակարգերին: Թուրքիայի Հանրապետությունը, ինչպես բոլորս գիտենք, ցեղասպանությունների, հերքումների, մեկ ազգ, մեկ պետություն և մեկ հայրենիք փիլիսոփայության վրա է կառուցված: Նորմալ հարաբերություններ սպասել մի երկրից, որի հիմքերը ճիշտ չեն դրվել, արդեն իսկ հավանական լինել չի կարող: Մի երկրից, որը ժողովրդավար չէ, տարբեր ինքնությունների, տարբեր հավատքների, ամեն տեսակ կյանքի և կարծիքի նկատմամբ հարգանք չի տածում, սպասել, որ այլ երկրների և ժողովուրդների հետ խաղաղության մեջ կլինի ու նորմալ հարաբերություններ կզարգացնի, տվյալ երկրի էությանը հակառակ է:

Կարճ ասած՝ մի երկիր, որը չի կարողանում իր ժողովրդի հետ խաղաղության մեջ ապրել, կարո՞ղ է այլ երկրների, ժողովուրդների հետ խաղաղության մեջ լինել և բնականոն հարաբերություններ զարգացնել: Իր հիմնադրման 100-րդ տարին դիմավորող թուրքական պետությունը 100 տարվա ընթացքում հակադեմոկրատական և ռազմաֆաշիստական բռնապետություններով է ղեկավարվել: Սրա վրա հիմնվելով` չեմ կարող ասել, թե սպասում եմ կոնկետ դրական զարգացումներ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

Անշուշտ, երկրների միջև հարաբերությունները որոշակիացնող մի քանի գործոններ կան՝ տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, համաշխարհային և տարածաշրջանային հավասարակշռություններ և պատմական հարաբերություններ: Որոշ գործընթացներում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման քայլերը հենց վերևում նշածս պատճառներով են օրակարգ մտնում և շատ արագ դուրս գալիս: Այս հանդիպումները կարող ենք գնահատել որպես միջազգային դիվանագիտական տակտիկաներ: Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ 100 տարվա կրկնությունից բացի այս գործընթացում այլ իմաստ չկա:

–2020-ի պատերազմից հետո էլ ադրբեջանական կողմը կրկին հարձակվել է, մի շարք պատերազմական հանցանքներ գործել, այդ թվում գերեվարած հայ զինվորների սպանություններ և այլն: Ամիսներ շարունակ փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Իսկ Թուրքիան պաշտոնապես իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին Լաչինի միջանցքի փակման թեմայի վերաբերյալ: Ձեր կարծիքով Թուրքիայի այս պահվածքը չի վնասում վերոհիշյալ կարգավորմանղ գործընթացին:

–Ինչպես արդեն նշեցի, հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արված որոշ քայլեր գնահատվել են որպես դիվանագիտական տակտիկա: Ինչպես Դուք նշեցիք, 2020-ի արցախյան պատերազմից հետո է սկսվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը: Քանի դեռ պատերազմի վերքերը չեն լավացել, Թուրքիայի արած այս քայլը որքանո՞վ կարող է իրական լինել: Թուրքիան այս պատերազմում այն կողմերից մեկն էր, որը հայ ժողովրդի դեմ մի նոր ցեղասպանական ծրագիր իրականացնելու համար պատերազմի հրամանատարական կետերում և՛ մարտադաշտում ռազմական բոլոր հնարավորություններով պատերազմել է: Հայ ժողովուրդը 44 օր շարունակ ոչ միայն կռվել է ՆԱՏՕ-ի 2-րդ ամենամեծ ռազմական ուժի դեմ, այլև Թուրքիայի Հանրապետության կողմից սնվող ջիհադիստների, Իսրայելի զարգացած ռազմական տեխնոլոգիայի դեմ։ Եվ փաստորեն ողջ աշխարհի անձայն և անարձագանք հայացքների ներքո հազարավոր հայ երիտասարդներ սպանվեցին։ Երբ Արցախի հողերը բռնազավթվում էին, տասնյակ հազարավոր հայեր իրենց հողերը ստիպված եղան լքել: Իսկ Թուրքիան ամեն առիթով Լեռնային Ղարաբաղի (Արցախ) պատերազմը հայտարարում է իբրև իր հաղթանակ: Բացեիբաց հայտնում են, որ պատերազմող կողմերից մեկն իրենք են եղել: Իսկ Ադրբեջանի նախագահ բռնապետ Ալիևն այս պատերազմի տնտեսական գինը թուրքական պետությանը, Էրդողանին վճարել է և շարունակում է վճարել նավթի ու գազի վաճառքից ստացված միլիարդավոր դոլարներով:

Թուրքիան, արցախյան պատերազմում կողմ լինելու համար միջազգային հանրության կողմից վատ արձագանքի հանդիպելով,  ստիպված եղավ դիմել, այսպես կոչված, հարաբերությունների կարգավորման տակտիկային, որպեսզի կարողանա ապագայում ձևավորվելիք դիվանագիտական արձագանքներին պատրաստ լինել: Թուրքիան, այսպես կոչված, կարգավորման քայլերն անելիս մյուս կողմից Արցախի ժողովրդի դեմ իր հարձակումները շարունակում է ուրիշ մեթոդով: Ահա 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից սկսած էլ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքի փակումն Ադրբեջանի կողմից Էրդողանի, Պուտինի և Ալիևի ծրագիրն է: Ամիսներով հազարավոր արցախցի հայերի ողջ կապն աշխարհի հետ կտրելով՝ ցանկանում են նրանց կամքը կոտրել: Իսկ հիմնական նպատակն Արցախի բռնազավթումն է, ավելի ուշ նաև Հայաստանին ուղղված նոր հարձակման ծրագրերի իրականացումը:

Այս նոր հարձակման ծրագրում թիրախը միայն Արցախն ու Հայաստանը չեն, ողջ տարածաշրջանում նոր և ավելի համապարփակ պատերազմի պլաններն են օրակարգում: Ալիևի, Էրդողանի, Իսրայելի և ԱՄՆ-ի թիրախում Իրանին ուղղված պատերազմի պլաններն են օրակարգում: Հատկապես վերջին օրերին Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքների և Իրանի սահմանի ուղղությամբ ռազմական ակտիվությունն այս նպատակով է:  Իրանի վերջին զարգացումները, Իրանում ապրող 20-20 մլն ազերի բնակչությունը, Իսրայել-ԱՄՆ-Իրան դիվանագիտական հարաբերությունները և հատկապես վերջին շրջանում Իրանի ռեժիմի դեմ միջազգային հանրության մոտ ձևավորված արձագանքների նմանօրինակ զարգացումներն էլ ցույց են տալիս, որ Ալիևի ու Էրդողանի բռնապետական ռեժիմների ապագան կախված է մի այսպիսի պատերազմից:

Հույս ունեմ, որ այսպիսի արկածախնդրություն թույլ չի տրվի: Ամփոփելու եթե լինենք, ապա Արցախին և Հայաստանին ուղղված բոլոր հարձակումների պատասխանատուն գլխավորապես Ռուսաստանն ու Թուրքիան են։ Եթե նրանք չաջակցեն ու չհաստատեն, ապա Ադրբեջանը երբեք ոչ մի հարձակում չի իրականացնի։

Ուկրաինա-Ռուսաստան պատերազմի ի հայտ բերած էներգետիկ ճգնաժամն այսօր այս ուժերին միավորել է՝ հիմնվելով ընդհանուր շահերի վրա։ Ադրբեջանի խողովակներով և Թուրքիայի տարածքով ռուսական նավթի ու գազի վաճառքը Եվրոպային ունի ռազմավարական կարևորություն։ Պուտինի, Էրդողանի ու Ալիևի կենսական երակները «միմյանց կապված են»։ Այդ երակներից մեկի վնասումը ողջ հավասարակշռությունը տակնուվրա կարող է անել։ Միևնույն ժամանակ ռուս-ուկրաինական պատերազմում Թուրքիայի և Ադրբեջանի աջակցությունն Ուկրաինային, թուրքական արտադրության ԱԹՍ-ների և հարվածային ԱԹՍ-ների վաճառքն ուկրաինական բանակին ապացուցում են, թե որքան դժվար և հակասություններով լի են այդ հարաբերությունները։

–Այս կարգավորման գործընթացի արդյունքում սպասվում է, որ երկու երկրների սահմանները կբացվեն։ Կառավարությունները որքան էլ պատրաստ լինեն, Ձեր կարծիքով հայ և թուրք ժողովուրդներն այս պահին պատրա՞ստ են կարգավորմանը։

–Այստեղ հիմնականն ու որոշիչը թուրքական պետական համակարգի պատրաստ լինելն է։ Իհարկե, կառավարությունները մի շարք քայլեր կարող են անել, սակայն դրանք էական չեն։ Պետական համակարգում արմատական փոփոխությունների կարիք կա։  Թուրքական պետությունն ունի «խորքային ուղեղ», կամ նրան կարող ենք ասել նաև «խորքային պետություն», և այդ «խորքային ուղեղի» պաշտոնական գաղափարախոսությունն ընդունող թուրք ժողովուրդը կարգավորումը միայն կընդունի այդ իդեոլոգիայի ցույց տված ձևով։ Եթե կարգավորում ասելով նկատի ունեք միայն սահմանի բացումը, առևտրի զարգացումը և փոխադարձ դիվանագիտական   հարաբերությունները, ապա երկու կողմում էլ, ըստ իս, մեծ արձագանքներ չեն լինի։

–Մոտենում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ 20 տարի առաջ Թուրքիայում իշխանության եկած «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ - AKP) կառավարման առաջին տարիներին, թեկուզ քիչ, բայց ականատես եղանք, որ Հայոց ցեղասպանության մասին չխոսելու տաբուն կոտրվեց։ Ձեր կարծիքով այս 20 տարում Թուրքիայում հանրային ընկալման մեջ այս թեմայի վերաբերյալ մոտեցման փոփոխություններ եղե՞լ են, և Հայոց ցեղասպանության մասին թուրք ժողովրդի մեծամասնությունն ի՞նչ է մտածում։

–ԱԶԿ նախագահ, երկրի նախագահ Էրդողանը մի անգամ հեռուստաեթերում բառացիորեն ասել է․ «Ինձ ավելի վատ բաներ ասողներ էլ են եղել։ Կներեք, բայց հայ են ասել»։ Ահա՛, Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայում հանրային ընկալման ամենաակնբախ սահմանումը։ Այս ելույթը եղել է 2014-ի օգոստոսի 6-ին։ Մինչ օրս ականատես եղե՞լ եք, որ Էրդողանն այդ հայտարարությունից հետո ներողություն խնդրի հայ ժողովրդից։ Հայոց ցեղասպանությունն ընդունելը թուրք ժողովրդի և պետության հավերժական հարցն է։ Այն, որ արցախյան պատերազմում Թուրքիան պատերազմող կողմ էր, դրա հիմնական թիրախներից մեկը թուրք ազգայնականների պանթյուրքիստական և թուրանական երազանքի իրականացման ճանապարհին հայկական տարածքներ բռնազավթելն էր։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:55
Սարատովի մարզում հնչաց կրակոցների հեղինակը հայազգի գործարար է, կա մեկ զոհ
Միջադեպը տեղի է ունեցել Սարատովի Պոբեդա փողոցի տարածքում։ Կայքի զրուցակցի խոսքով՝ երկու մեքենաների վարորդների միջև ճանապարհատրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վրաստանի խորհրդարանի մոտ պատրաստվում է ընդդիմության հանրահավաքի հարթակ
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ կառուցվում է հարթակ՝ երեկոյան սպասվող ընդդիմության հանրահավաքի համար, որը համաձայն չէ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
Գազալցակայաններից մեկից դեպի հիվանդանոց 33-ամյա տղամարդը ճանապարհին մահացել է
 Նոյեմբերի 24-ին, ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ֆրանսիայում Բրոնի համայնքապետարանի մոտ բացվել է Մեղրի քաղաքի պուրակը
Սյունիքի մարզպետարանիեց հայտնում են. «Ֆրանսիայում  կայացած «Օվերն-Ռոն-Ալպ-Հայաստան - Սյունիք բարեկամության օր»...
Աղբյուր` Panorama.am
16:18
Երկրում բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում, թե նռակով ավազակային գործողություն արածը չի կալանավորվել. Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը Թելեգրամում գրում է. Երկրում տիրող բարդակը էն աստիճանի է հասել, որ «փաստաբանը» գլուխ է գովում,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Ով կկարողանա վերահսկել Կենտրոնական Ասիան, նա կտիրապետի ողջ աշխարհին. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքհաբ տեսանյութ է հրապարակոլ, որում ասվում է. «Հայաստանի ճակատագիրը միշտ փոխկապակցված է եղել...
Աղբյուր` Panorama.am
15:16
Սա նշանակում է մեկ տարով արձակուրդ ուղարկել մեր ինքնության. Աննա Հակոբյան
Աննա Հակոբյանը գրում է. «Պարզվում է երեք սոցիալական էջերով միասին վերցրած մեկ ամսվա ընթացքում ես 17-18 միլիոն դիտում կարող եմ ունենալ։...
Աղբյուր` Panorama.am
15:09
Առաջիկա շաբաթվա ընթացքում ինչքան կիջնի օդի ջերմաստիճանը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ն...
Աղբյուր` Panorama.am
14:26
Կա նախնական վարկած ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մահվան վերաբերյալ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետ Անդրեյ Վերանյանը...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ապագան հասավ Գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը գրում է. Ապագան հասավ գեղարքունիքի բժշկական ամբուլատորիաներ։...
Աղբյուր` Panorama.am
13:54
Խոշոր ավտովթարի ժամանակ վիրավորվել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը
Նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղի վարչական...
Աղբյուր` Panorama.am
13:42
Օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ սպառազինության ձեռքբերման մասին ապատեղեկատվություն.ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևն ավելի մեծ հանցագործ է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ խորին համոզմամբ, Հեյդարի տղա Իլհամ Ալիևը ավելի մեծ հանցագործ է, ես կասեի ամենաիսկական ցեղասպան,...
Աղբյուր` Panorama.am
12:43
Վերին Լարսը բաց է, իսկ Հայաստանում կա փակ ճանապարհ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
11:20
Իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ռազմականացված ջոկատի պետի մարմինը
Նոյեմբերի 14-ին, ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի...
Աղբյուր` Panorama.am
10:37
Հնդկաստանում տղամարդը կենդանացել է դիակիզումից րոպեներ առաջ
Տղամարդը, որին բժիշկները մահացած են ճանաչել Հնդկաստանի Ջհունջհունու քաղաքի պետական ​​շրջանային հիվանդանոցում, դիակիզումից քիչ առաջ հանկարծակի...
Աղբյուր` Panorama.am
10:04
Ոողորմելի ստեղծագործողներ, ինչու՞ եք լալկել պաղ բերաններով վաճառասեղանին մեկնված սառած ձկների պես.Լևոն Ջավախյան
Գրող, հրապարակախոս Լևոն Ջավախյանը գրում է. Ինչու են լռում. Մերուժան Տեր֊Գուլանյան, Գուրգեն Խանջյան, Խաչիկ Մանուկյան, Աշոտ Աղաբաբյան ,...
Աղբյուր` Panorama.am
22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}