Երուսաղեմի պատրիարքությունը Լոլիտայի հայտարարությունները զրպարտիչ է որակում
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունն արձագանքել է ռուս երգչուհի Լոլիտայի հայտարարություններին։ Պատրիարքությունից չեն բացառում, որ Լոլիտան նման հայտարարություններ արել է թշնամի երկրի թելադրանքով.
«Երուսաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Հայ Առաքելական եկեղեցւոյ բազմաթիւ հաւատացեալներու հարցումներուն ի պատասխան, այսու գրով կը հերքէ եւ կը դատապարտէ օրերս համացանցին մէջ նոր տարածում գտած ռուս երգչուհի Լոլիտայի (Լոլիտա Մարկովնա Միլիաւսկաեա) 2018 թ. ըրած զրպարտիչ յայտարարութիւնները ի մասին Սբ. Յարութեան տաճարին մէջ սպասաւորող հայ հոգեւորականի:
Տեսանիւթը համացանցին մէջ հրապարակուած է 2018 թ. Հոկտեմբեր 20-ին, սակայն առաւել տարածում գտած է վերջին օրերուն, որն ունի Հայ եկեղեցւոյ հիմերը խարխլելու, մեր հաւատացելաները անկէ հեռացնելու եւ զրպարտելու չարանենգ մտադրութիւն:
Տեսանիւթին մէջ վերոնշեալ անձին ըրած յայտարարութիւնները զրպարտանքներ են:
Միայն կ’ուզենք շեշտել, որ Սբ. Յարութեան տաճարի դրան բանալիի տնօրինումը Հայ եկեղեցւոյ ձեռքը չէ, Սբ. Գերեզմանին առջեւ մոմավաճառութիւն երբեք տեղի չի ունենար, իսկ Սբ. Գերեզմանին ներսը Յոյն միաբան մը կը կենայ՝ հսկելու հաւատացելաներու մուտքը եւ ելքը, հետեւաբար այդպիսի անվայել միջադէպ մը չէր կրնար պատահիլ Տիրոջ Գերեզամնին մէջ:
Չմոռնանք նաեւ, որ յայտարարութիւն ընող անձը մեր թշնամի երկրի մշտական այցելուն է, այդ երկիրով հիացող մը, եւ հաւանաբար անոնց թելադրութեամբ է որ կը փորձէ սեւցնել Հայերու անունը:
Հետեւաբար կը յորդորենք մեր հաւատացելաներուն տուրք չտալ նման սադրիչի մը զրպարտող յայատարարութիւններուն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան