Զելենսկին դժգոհել է զենքի մատակարարման ձգձգումից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բողոքել է արևմտյան երկրներից զենքի մատակարարումների ձգձգումներից։ Նրա խոսքով՝ դա հանգեցնում է ուկրաինական բանակի կորուստների։ «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտնել է Telegram-ում հրապարակված տեսաուղերձում։
«Կարևոր է հասկանալ՝ ամեն անգամ, երբ մենք լսում ենք, որ զենքի խոստացված մատակարարումը հետաձգվում է, ուկրաինացի զինվորականները դրա համար վճարում են իրենց կյանքով»,- նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ուկրաինական կողմը պատրաստվում է ապրիլի 21-ին կայանալիք արևմտյան երկրների պաշտպանության նախարարների խմբի հերթական հանդիպմանը՝ Ուկրաինային ռազմական օգնության հարցով։ Այս խումբը ստացել է Գերմանիայի Ռամշտայն ռազմաբազայի անվանումը, որտեղ տեղի է ունեցել նրա առաջին հանդիպումը։
«Մենք ակնկալում ենք հիմնավոր որոշումներ, որոնք համապատասխանում են ռազմի դաշտում առկա հեռանկարներին», - ասել է Զելենսկին, ով այդ հեռանկարներն անվանել է «բավականին հավակնոտ»։
Նա Արևմուտքի երկրներին կոչ է արել «առավելագույնս ակտիվ լինել զենքով և արկերով ապահովելու հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան