Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Ամփոփելով ԱՄՆ կատարած 10֊օրյա աշխատանքային այցս, որի ընթացքում բազմաթիվ կուսակցական, համայնքային և ժողովրդային հանդիպումներ ունեցա Արևելյան և Արևմտյան ափերում, հարկ եմ համարում արձանագրել․
- պատերազմից հետո, պայմանավորված նաև երկրի ներկա իրավիճակով, Սփյուռքը հիասթափության և անորոշության մեջ է,
֊ չնայած վերոնշյալ հանգամանքին, տասնյակ հազարավոր հայեր ամբողջ աշխարհում ամեն օր ապրում են Հայաստանի Հանրապետության և Արցախի հոգսերով, ճանապարհներ են փնտրում հայկական երկու պետություններին օգտակար լինելու համար,
- Սփյուռքի ազգային կառույցները հսկայական աշխատանք են իրականացնում հայապահպանության, ազգային սերունդ կրթելու, ազգային ավանդույթներին, արժեքներին ու արմատներին մշտահաղորդ լինելու ուղղությամբ,
- հայկական Սփյուռքը ունի մեծ ներուժ և կարողություն, ինչը ոչ միայն լիարժեք չի օգտագործվում, այլև հակառակը, օրվա իշխանության ապազգային քաղաքականության արդյունքում օտարվում է Հայրենիքից:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնումը կենսական հրամայական է»։
Հարակից հրապարակումներ`
- Իշխան Սաղաթելյանն ԱՄՆ-ում քննարկում է ունեցել Հայ դատի հանձնախմբի գործունեության հիմնական ուղղությունների շուրջ
- Իշխան Սաղաթելյանը Արևմտյան ԱՄՆ-ում հայ երիտասարդների հետ քննարկել է իրավիճակն Արցախում և Հայաստանում
- Իշխան Սաղաթելյանն այցելել է ԱՄՆ Արևմտյան հայոց թեմ