Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը Աստանայում կմասնակցեն արագ և կայծակնային շախմատի մրցաշարին
Լևոն Արոնյանը և Հայկ Մարտիրոսյանը ապրիլի 20-ից 25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կմասնակցեն «Satty Zhuldyz» արագ և կայծակնային շախմատի մրցաշարին:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով՝ 12 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ:
Մրցաշարի մասնակիցներն են՝ ՄԳ Վլադիմիր Կրամնիկ, ՄԳ Լևոն Արոնյան, ՄԳ Բորիս Գելֆանդ, ՄԳ Ալեքսանդր Գրիշչուկ, ՄԳ Հոու Յիֆան, ՄԳ Ժավոխիր Սինդարով, ՄԳ Վինսենթ Կեյմեր, ՄԳ Հայկ Մարտիրոսյան, ՄԳ Եկատերինա Լագնո, ՄԳ Արջուն Էրիգաիսի, ՄԳ Ջահոնգիր Վախիդով, ՄՎ Բիբիսարա Ասաուբաևա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան