Հուշարձանների պահպանության միջազգային օրն է
1983 թ․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ ապրիլի 18-ը հռչակվել է Հուշարձանների պահպանության միջազգային օր։
Շուրջ 30 տարի առաջ՝ 1993թ. սեպտեմբերի 5-ին, Հայաստանը վավերացրեց համաշխարհային ժառանգության կոնվենցիան, միանալով միջազգային օրվան։ Օրվա նպատակն է բարձրացնել միջազգային հանրության իրազեկությունը համաշխարհային մշակութային ժառանգության վերաբերյալ, անհրաժեշտ ջանքեր գործադրել նրա պահպանության և ուսումնասիրության ուղղությամբ։
Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում գրանցված է 25 000-ից ավելի հուշարձան։
Ավելի քան 45 հնագիտական վայր՝ որպես «համընդգրկուն բացառիկ արժեք», այսօր գրանցված է Համաշխարհային ժառանգության ցուցակում: Համաշխարհային համարում ունեցող շատ հնավայրերի հետ միասին այդ ցանկում է նաև Զվարթնոցը:
Ամեն տարի «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակներում իրականացնում են տարբեր միջոցառումներ պատմության և մշակույթի մի շարք հուշարձանների տարածքներում։
ՊՈԱԿ-ից հայտնում են, որ այս տարի ևս ՀՀ մարզերում, քաղաքամայր Երևանում կազմակերպվել և անցկացվում են «Ես հուշարձանի պահապան եմ․ մաքու´ր պահենք պատմամշակութային կոթողները» խորագիրը կրող միջոցառումների շարքը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան