«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը Գերմանիայից վերադարձել է Հայաստան, կմասնակցի իրեն առաջադրված մեղադրանքի դատական քննությանը
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրերս Գերմանիայից վերադարձել է Հայաստան և այսօր մասնակցելու է իրեն առաջադրված մեղադրանքի դատական քննությանը։
Հիշեցնենք, որ Քոչարյանի դեմ 2 մեղադրանք կար առաջադրված, մեկը Մարտի 1-ին առնչվող մեղադրանքն էր (սահմանադրական կարգի բռնի տապալում), որը ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց, մյուս մեղադրանքը կապված է գործարար Սիլվա Համբարձումյանի՝ ենթադրյալ կաշառք տալու դեպքի հետ: Մեղադրանքը ՀՀ նախկին նախագահը չի ընդունում: Այսօր` ապրիլի 18-ին, կշարունակվի դատավարությունը:
Հիշեցնենք, որ այս երկու էպիզոդով դատաքննությունը սկիզբ է առել 2019 թ. հոկտեմբերի 7-ին, իսկ վերջին նիստը կայացել է 2023-ի հունվարի վերջին: Դատաքննությունը մտել է գրավոր ապացույցների հետազոտման փուլ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները