Արցախի իշխանությունները այդ հանցավոր խմբի անդամներն են. Մետաքսե Հակոբյան
Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է.
«2022 թ.-ի ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը Ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից հայտարարեց, որ իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի «նշաձողը»:
2023 թ.-ի ապրիլի 18-ին հայտարարեց, որ չի ընդունում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը և ճանաչում է ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համեմելով, որ Արցախի իշխանությունները ի սկզբանե տեղյակ են եղել իր կողմից տարվող բանակցային գործընթացին:
Այն, որ ՀՀ իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, ապացուցել են բազմիցս: Սակայն պետք է արձանագրել, որ Արցախի իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, այդ հանցավոր խմբի անդամներն են ու իրենց հեզությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ, մեծագույն չարիք են դարձել Արցախի Հանրապետության ու այստեղի ժողովրդի համար: ՉԱՐԻՔԸ ՉԵՆ ԲՈւԺՈւՄ, ԴՐԱՆԻՑ ԱԶԱՏՎՈւՄ ԵՆ»։
իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, ապացուցել են բազմիցս: Սակայն պետք է արձանագրել, որ
Հարակից հրապարակումներ`
- Ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է. Նիկոլ Փաշինյան
- Մարկեդոնով. Բաքուն պատրաստ չէ հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությանը ՀԽՍՀ սահմաններում
- Քաղաքագետ. Ըստ էության, սա էր ասում Մահաբերը
- Բացի Ալիևից այլ մարդ կա՞, որի հետ բանակցային պրոցեսի պատմությունը քննարկվել է. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան
- Մեր մեծագույն մոլորությունը՝ անկախ պետական գիտակցությունը. Փաշինյան
- Բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը,. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան