Մունիցիպալ ոստիկանություն՝ Տիգրան Ավինյանի համա՞ր
«Այս պահին Երևանի քաղաքապետարանում ունենք 3000-ից ավել ժամկետանց դիմում և որոշում է կայացվել՝ մինչև այս տարվա օգոստոս քաղաքապետարանում ժամկետանց դիմումներ չպետք է ունենանք, բոլոր կուտակված դիմումները պետք է մաքրվեն և չկուտակվեն նորերը»,- Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդման ժամանակ հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա ասաց, որ այդ նպատակով իրականացնվում են նաև կադրային փոփոխություններ:
Ավինյանի խոսքով՝ կուտակումների պատճառն այն է, որ 2021 թվականին ինքնակամ շինությունների վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետ է եղել և բոլորը դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան, դրանց ողջ ծավալն ընդունվել է, բաց ռեսուրսը չի եղել խնդիրը լուծելու համար:
«Շատ դեպքերում ֆուտբոլ էր տեղի ունենում՝ քաղաքապետարանը որոշում էր ընդունում, ուղարկում Կադաստրի կոմիտե, վերջինս այն հետ էր ուղարկում քաղաքապետարան»-հայտարարեց փոխքաղաքապետը:
Նա բացառեց համակարգային կոռուպցիան Երևանի քաղաքապետարանում, բայց հաստատեց, որ եղել են անհատական մակարդակի դեպքեր, որոնց պատասխանները կտան դատարաններում:
Տիգրան Ավինյանը խոսեց նաև Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հեռանկարի մասին:
Նա հաստատեց, որ մունիցիպալ ոստիկանությունը ենթարկվելու է քաղաքապետին և ձևավորվելու է քաղաքապետարանում արդեն գործող Հասարակական կարգի պահպանման, Քաղաքաշինության և հողի եվրահսկողության վարչությունների և նման այլ գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների միջոցով:
«Երբ մարդը քաղաքացիական հագուստով վերահսկողություն է իրականացնում, կարծում եմ՝ նաև, շատ դեպքերում խնդիրներ և բախումներ են լիոնւմ և այստեղ կանոնակարգելու խնդիր կա»,-հայտարարեց Ավինյանը՝ տեղեկացնելով, որ մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հարցը դեռ պետք է մասնագիտական քննարկման փուլեր անցնի:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները