Բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը,. Նիկոլ Փաշինյան
«Առանցքային հարցն հետևյալն է՝ փոթորկալից այս ժամանակաշրջանում կա՞ արդյոք ՀՀ-ում լավատեսության բավարար պաշար՝ ապագայի մասին ոչ միայն խոսելու, նախագծելու ,այլև այն ապագան կառուցելու և իրագործելու համար»,-ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կառավարության ծրագրի 2022 թվականի ծրագիրը:
Միանշանակ և աներկբա պնդելով, որ հավատ կա՝ նա ասաց. «Ի հեճուկս բոլոր դժվարությունների և բարդությունների, ՀՀ-ում ապագայի մասին խոսելու, ապագան պլանավորելու համար անհրաժեշտ լավատեսություն, այո, կա և ես վստահ եմ դրանում»:
Հայտարարելով, որ լրահոսը, հանրային քննարկումները նաև միջազգային իրադրությունն էլ նման վստահություն չեն հաղորդում՝ Փաշինյանն ասաց. «Բայց հենց այսօր, հենց այս պահին Հայաստանի Հանրապետությունում տեղի է ուեննում շուրջ 55 հազար բնակարանի կառուցման գործընթաց… Այն Հայաստանի բնակարանային երբևէ ստեծված ֆոնդի 6 % է, իսկ բազմաբնակարան շենքերի՝ 12.2%-ը»:
Փաշինյանը հայտարարեց, որ բնակարան են ձեռք բերում ոչ միայն հարուստները, այլև միջին խավը, որի համար, նրա համոզմամբ, կառավարությունն է աշխատելու պայմաններ ստեղծել:
«Սահմանային անկայունության ՀՀ անվտանգության խոցելիության, աշխարհակարգի փլուզման պայմաններում Հայաստանի Հանրապետության տասնյակ հազարավոր քաղաքացիները բնակարան են ձեռք բերում և հազարավոր ներդրողներ բնակարաններ են կառուցում»,-հայտարարեց Փաշինյանը և բերեց քաղաքացիների նման վարքագծեի իր մեկնաբանությունը. «Իմ գնահատմամբ այն նշանակում է և կարող է նշանակել միայն մեկ բան՝ մարդիկ հավատացել են կառավարության խաղաղության օրակարգին, մարդիկ հավատում են, որ խաղաղություն լինելու է և իրենք իրենց հայրենիքում երջանիկ ապրելու և արարելու հնարարվորություններ են ունենալու, այլապես իմաստ չէր ունենա բնակարան ձեռք բերել, առավել ևս՝ կառուցել: Մարդիկ հավատում են կառավարող մեծամասնության «Ապագա կա» կարգախոսին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան