Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
«Ասուլիսներից մեկում ասել էիք, որ հաջողություններ եք ունեցել բազմաթիվ ոլորտներում, բայց կոնկրետ անվտանգության ոլորտում ձախողել եք: Այո՝ ձախողել եք»,-ԱԺ արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
Ըստ պատգամավորի՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը ոչ թե մեկ տարվա գործունեության արդյունքներն է ներկայացնում այլ նախընտրական քարոզարշավի բառապաշարով է խոսում:
«Օրինակ՝ հույս ունեք, որ խաղաղություն կարող է լինել, հույս ունեք, որ ապաշրջափակում կարող է լինել»,-հայտարարեց պատգամավորը և փաստեց, որ որևէ մեկը տեղյակ չէ, թե փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողովն ինչ է անում, կամ ապաշրջափակման գործընթացն ուր է հասել:
«Ճիշտ հակառակը՝ այն նույն ժամանակ, երբ դուք բանակցում եք ապաշրջափակման մասին, մեր երկրում տարածքներ են շրջափակվում, տարածքներ են փակվում, առանձին ճանապարհներ գտնվում են ադրբեջանական հսկողության ներքո՝ ոչ միայն միջհամայնքային, այլև միջպետական: Ձեր հիմնական թեզը խաղաղությունն է, այդ խաղաղությունն որտե՞ղ է, օրինակ՝ Տեղ գյուղո՞ւմ է: Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը,կամ կապանցի այն ընտանիքում խաղաղություն եկա՞վ, որտեղ ադրբեջանցին, ենթադրաբար, սպանել է ընտանիքի անդամներից մեկին: Հետևաբար՝ այստեղ դուք պետք է խոսե ոչ նրա մասին, որ հույս ունեք, որ նման բան պետք է լինի, այլ պետք է խոսեք, թե ձեր տված խոստումների համատեքստում մեկ տարվա ընթացքում ինչ եք արել, որ մոտեցնենք խաղաղությունը, բայց դուք այդ չեք կարող ասել, որովհետև չեք մոտեցրել»,-հայտարարեց Գրիգորյանը:
Նա հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը խոսում էր Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այսօր եկել ասում է, թե ինչ ինքնորոշման իրավունքի մասին է խոսքը:
Հարակից հրապարակումներ`
- Ինձ արժե դատել, որ չեմ եկել, ասել, որ այս խաղն ավարտված խաղ է. Նիկոլ Փաշինյան
- Բացի Ալիևից այլ մարդ կա՞, որի հետ բանակցային պրոցեսի պատմությունը քննարկվել է. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան
- Մեր մեծագույն մոլորությունը՝ անկախ պետական գիտակցությունը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան