Մեր մեծագույն մոլորությունը՝ անկախ պետական գիտակցությունը. Փաշինյան
«Խաղաղությունը հնարավոր է, եթե մենք մեր բոլոր միջազգային հարաբերություններում, ոչ միայն այսօրվա, այլև ապագայի համար հստակ արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետություն ենք ճանաչում 29800 ք/կմ տարածքը, ավելի կոնկրետ՝ Հայկական ԽՍՀ տարածքը, որում մենք 1991 թ-ին անկախություն ենք ստացել և մենք որևէ այլ երկրից որևէ տարծքային պահանջ ոչ միայն չունենք, այլև չենք ունենալու երբևէ»,-ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքեվ՝ եթե այդ միտքը չարձանագրեն և չդարձնեն հանրության սոցիալական հոգեբանությունը՝ ոչ մեկը թույլ չի տալու Հայաստանին զարգանալ:
«Որովհետև ոչ ոք չի համակերպվի այն մտքի հետ, որ մենք զարգանում, ուժեղանում ենք և այդ ուժն ուղղում ենք ուրիշների դեմ մեր երկրի տարածքներն ընդլայնելու համար: Ավելին՝ ոչ միայն մեր երկրի զարգացումը թույլ չտալն է լինելու ուրիշների օրակարգի խնդիր, այլ մեր, առնվազը, պետության գոյության թույլ չտալն է դառնալու ուրիշների օրակարգի խնդիր և այս իրավիճակում մեզ ոչ ոք չի օգնելու, մեզ ոչ ոք չի օգնելու»,-կրկնեց Փաշինյանը:
Հայտարարելով, որ տեսության մասին չի խոսում, այլ իրականության, որն այսօր կանգնած է Հայաստանի առաջ՝ նա նշեց. «Վերջին տարիներին այս իրադրության մեծ կամ փոքր մասշտաբների արտահայտումը տեսել ենք մի քանի անգամ: Ուրեմն մեր զարգացման օրակարգի ռազմավարական նպատակը պետք է լինի տարածաշրջանային միջավայրի հետ ներդաշնակ և խաղաղ ապրելը՝ մեր երկրի անվտանգություն ու բարեկեցությունը որպես նպատակ ուեննալով»:
Փաշինյանն ասաց, որ այն հնարավոր է եթե նույն ռազմավարությունը որդեգրեն մյուսները, բայց Հայաստանը կարող է այն անել առաջինը և այդ պատճառով էլ ինքը ԱԺ ամբիոնից բարձրաձայնում է այդ խնդիրը, ինչը չի նշանակում փոխել պատմությունը, յալ պետք է փոխել պատմության դիտանկյունը:
«Մենք ինքնիշխան պետության պատմագրության դպրոց ստեղծելու հարցում մեծ հաջողություններ չունենք և մեր պատմագիտական բովանդակության մի զգալի հատվածը սահմանափակված է խորհրդային պատմագիտության կաղապարում, որն ինչ-որ առումով համահունչ է հայկական անկախ պետության չգոյությանը և անգամ հակոտնյա է ինքնիշխանության հայեցակարգին»,-հայտարարեց ՀՀ գործադիր մարմնի ղեկավարը:
Հայտնելով որ խնդիրը պատմական փաստերին նայելու դիտանկյան մեջ է՝ նա ասաց. «Մեր մեծագույն մոլորությունն այն է եղել, թե մենք խորհրդահայ պատմագիտության հենասյուների վրա կարող ենք անկախ պետական գիտակցություն ստեղծել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան