Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին:
Ծնողները պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը գան և պատասխանեն իրենց հարցերին ու ներկայացնեն բացատրություններ՝ իրենց որդիների զոհվելու դեպքի կապակցությամբ:
Փաստաբան Նորիկ Նորիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով ներկայացրել է իրավիճակը։
«Այսօր վերադարձել ենք Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղից, որտեղ զոված 15 զինծառայողների ծնողների և քննիչի մասնակցությամբ տեղի է ունեցել կարևոր քննչական գործողություն։ Նշված գործողության ընթացքի արդյունքների մասին տեղեկություններ հայտնել չեմ կարող, բայց վերդարձի ճանապարհին զինծառայողների ծնողները որոշեցին, որ պետք է երկկողմանի ճանապարհը փակեն՝ պահանջելով Փաշինյանին ու Պապիկյանին։ Ծնողները պահանջում են , որպեսզի նրանք գան և ներկայացնեն պարզաբանումներ, թե ինչու 3 ամիս անց այս ոճրագործությունն ամբողջովին բացահայտված չէ»,- իր խոսքում նշեց Նորիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին