Էրդողանի փեսան հայտարարել է թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին
Թուրքական «Baykar» ընկերության խորհդրի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա) հայտարարել է «Kızılelma» թուրքական 1-ին անօդաչու ինքնաթիռի բարեհաջող փորձարկման մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը։
Ինքնաթիռի փորձարկումներն իրականացվել են ապրիլի 18-ին Թուրքիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Չորլու շրջանում: Անօդաչու ինքնաթիռը հաջողությամբ անցել է թռիչքի և վայրէջքի փորձարկումները, ինչպես նաև կարողացել իրականացնել տարբեր մանևրումներ:
«Baykar» ընկերությունը ինքնաթիռի սերիական արտադրությունը ծրագրում է սկսել 2024-ին։ Իսկ առաջին թռիչքը թուրքական ամենամեծ ռազմանավից (ТCG Anadol) նախատեսվում է իրականացվել 2025-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան