Մենուա Սողոմոնյան. «Ականջից բռնել ենք, դարձրել ենք պատգամավոր», վարչապետի աթոռին գամվածի խոսքերն են
Հասարակական-քաղաքական գործիչ Մենուա Սողոմոնյանը գրում է.
««Ականջից բռնել ենք, դարձրել ենք պատգամավոր․․․ նա, ասենք կյանքում կարար պատգամավոր դառնա՞ր․․․»։ Էս խոսքերը հղփացած, վարչապետի աթոռին գամված կոռուպցիոների խոսքերն են։
Իհարկե էս խոսքերով նա հերթական անգամ հագուրդ տվեց իր ինքնահավանության կրքերին, բայց և հերթական անգամ խոստովանեց, որ Հայաստանում բռնապետություն է։ Գործադիրը օրենսդրի ներկայացուցիչ է նշանակում «ականջից բռնած»։ Իշխանության ուզուրպացիան, քաղաքական կոռուպցիան էլ ուրիշ ո՞նց է լինում։
Կգա օրը, երբ կպարզենք, թե քե՛զ ով ականջիցդ բռնած բերեց դարձրեց վարչապետ․․․ «ասենք կյանքում կարայի՞ր վարչապետ դառնայիր»»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան