Վահե Տեր-Մինասյան. Մեր որոշ պատգամորներ պրովակատո՞ր են, տգե՞տ, թե՞ աշխատանքի իմիտացիայով զբաղված «քուչի» խմբակ»
Հայտնի վիրաբույժ Վահե Տեր-Մինասյանը հետևել է՝ այսօր ԱԺ-ում առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանին ինչ հարցեր են տալիս պատգամավորները։
«Լսում եմ պատգամավորների հարցերը առողջապահության նախարարին ու հերթական անգամ համոզվում, որ մեր խորհրդարանում իսպառ բացակայում է պրոֆեսիոնալիզմը։
Ախր պատգամավորներ ջան, խորհրդարանը Ձեր բակի «բեսեդկան» չի, նախարարն էլ հարևանի բժիշկ տղան կամ աղջիկը, որին կարելի ա անկապ ու անիմաստ հարցեր տալ՝ օգտվելով այն փաստից, որ վերջինս ստիպված է համբերատար բոլորին պատասխանել։ Ախր կարելի է պատրաստվել՝ մի քանի նյութ կարդալով։ Կարելի է վերջապես գործի դնել օգնականներին (կարծեմ հենց դրա համար են աշխատավարձ ստանում):
Վերջապես ամենալավ մեթոդը, երբ բացարձակ չես տիրապետում թեմային, կարելի է պարզապես լռել!!!!
Թե չէ անկեղծ չեմ կարողանում հասկանալ մեր որոշ պատգամորներ պրովակատո՞ր են, տգե՞տ, թե՞ աշխատանքի իմիտացիայով զբաղված «քուչի» խմբակ»,-գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
- Կա տեղեկատվություն, որ բժիշկներն աշխատանքային ժամից դուրս աբորտներ են անում. Էմմա Պալյան
- Մեզ համար կարևոր է թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
- Այլապես մենք միշտ էլ կլինենք հիվանդաբուժության նախարարություն. Անահիտ Ավանեսյան