Վարդան Օսկանյան. Մադրիդյան փաստաթուղթը, իրոք, մեծ ձեռքբերում է, որն այսօր փոշիացնում են
Արտաքին գոծերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հրապարակել է տեսագրություն, որտեղ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ ղարաբաղյան կարգավորման բանակցությունների և Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ պնդումներին։
«Ես իրոք չեմ հասկանում Նիկոլ Փաշինյանի տրամաբանությունը, դատողությունը։ Նրան պետք է հարց տալ, ինչո՞ւ է այսօր նա ցանկանում խաղաղության պայմանագիր ստորագրել, որի հիմքը լինելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց Օսկանյանը՝ ընդգծելով, որ մադրիդյան սկզբունքներն ամրագրում էին, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէ, ամրագրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը։
Նախկին ԱԳ նախարարը Մադրիդյան փաստաթուղթը համարում է մեծ ձեռքբերում։
«Սա իրոք, մեծ ձեռքբերում է։ Այսօր իշխանությունն իրեն արդարացնելու համար այդ ձեռքբերումը փոշիացնում է։ Համոզված եղեք, ճիշը օգտագործման պարագայում այդ փաստաթուղթը դեռ իր ուժը չի կորցրել։ Մենք այդ փաստաթղթով դեռ կարող ենք հաջողությունների հասնել»,-ասաց նա։
Օսկանյանը նաև նշել է, որ տեսագրության 14-րդ րոպեում վրիպակ կա՝ 1997-ի փոխարեն պետք է լիներ 2007։
Հարակից հրապարակումներ`
- Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ԼՂ-ն ճանաչեց որպես Ադրբեջանի մաս. Փաշինյան
- Փաշինյանի մոտ կանգնած մարդկանց ասացի՝ ձեր ղեկավարին փոխանցեք, որ Մադրիդյան փաստաթղթի հեղինակն այստեղ է, կարող է կանչել ու խորհրդակցել. Օսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան