
Վրաստանում պահանջում են դպրոցներում աշակերտներին անվճար սնունդ տրամադրել
Վրաստանում մանկագիրները, նկարիչները, նկարազարդողները պահանջում են դպրոցներում աշակերտներին անվճար սնունդ տրամադրել։ Ալիք մեդիայի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Ձայն» շարժման տաածած հայտարարությունում։
«Վրաստանում հարցված աշակերտների 77 տոկոսն ասել է, որ դպրոցում սոված է։ Աշակերտների 20 տոկոսը սոցիալապես անապահով ընտանիքից է։ Սխալ և անբավարար սնունդն ուղղակիորեն ազդում է երեխայի առողջության, ուսումնական գործընթացին լիարժեք մասնակցելու, իր ներուժին համապատասխան սովորելու և զարգանալու կարողության վրա»,- նշված է հայտարարության մեջ։
Հայտարարության ներքո ստորգրել են ավելի քան 20 անհատներ՝ հասարակական գործիչներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ։
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին