Քրիստինա Վարդանյան. Միամոմենտ հազարավոր ծառերի հատումն անօրեն է
Բժշկական գիտությունների թեկնածու, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը գրում է.
«Հարգելի երևանցիներ,
խոստացել էի, որ ծառերի փոխարինման ծրագիրը ստանալուն պես, կհանրայնացնեմ այն։
Փաստացի՝ կազմակերպությունը հաստատեց, որ չորս անձ որոշում են կայացրել և վարչության պետի պ/կ լիազորել է Երևանում իրականացնել ծառերի փոխարինման ծրագիր, առանց ՇՄԱԳ փորձագիտական եզրակացության։
Նշեմ, որ ցանկացած միջավայրի փոփոխություն պարտավոր է ունենալ նշված փորձագիտական եզրակացությունը, այլապես, հայտնի չէ բնակչության և կենսաբազմազանության համար միջավայրի ռիսկերը կառավարելի են, թե ոչ։ Վարչության պետի պ/կ նման լիազորություններ չունի և սա առանձին ուսումնասիրության խնդիր է։ Նշեմ, որ ծառահատման տոմսերի առկայության անհրաժեշտության մասին որոշումը ընդունել է Երևանի ՔԱՂԱՔԱՊԵՏԸ։ Իսկ 2500 ծառերի հատման ծրագիրը հաստատվել է վարչության պետի՞ կողմից…
Միամոմենտ հատել հազարավոր ծառեր անապատացման եզրին գտնվող Երևանում և տասնամյակով, մինչև սաղարթ կձևավորեն տնկիները, բնակչությանը թողնել շրջակա միջավայրի չկառավարվող ռիսկերի ներքո ու վտանգել բոլորիս առողջությունը, անընդունելի է, անօրեն է և բավական տարօրինակ է տեսչական մարմնի խորը լռությունը։
Ի դեպ, ոչ մի մասնագիտական եզրակացություն, առավել ևս գիտական, այս գրության մեջ չկա։ Գիտությունը՝ թվեր են, այլ ոչ թե սաղարթավոր ծառերը հանել ենք, պարտիզային ձևեր տնկել՝ մայթի լայնությունով պայմանավորված։ Ծառը քաղաքում էկոծառայության համար է՝ միավոր զանգվածը պետք է տեսակով պայմանավորված լավագույնս կլանի փոշին, այլ աղտոտիչները, իջեցնի ջերմաստիճանը, ՈւՄ-ճառագայթման ինտենսիվությունը, թույլ չտա, որ ջերմային կղզիներ ձևավորվեն, շիկանան շենքերի ճակատները և կարծր մակերեսները։
Նշածս բոլոր ռիսկերը, այլևս կառավարելի ՉԵՆ, պարտիզային ձևերը ու պատվաստով ֆիքսված ծառի ցածր բունը, սաղարթը զրկել է նշված փողոցներում բարձրաբուն և լայնասաղարթ ծառեր ունենալու հնարավորությունից…
Հավելեմ, որ գիտաժողովին ոչ մի փողոցում ծառատեսակների հետ կապված քննարկումներ չեն եղել։ Կազմակերպության էջին կա արձանագրությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Կասեցրեք այս մեթոդաբանությամբ ծառերի փոխարինման ծրագիրը․ Քրիստինա Վարդանյան
- «Սկսվեց Սայաթ-Նովայի ծառերի սպանդ»
- Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
- Թարխանյան. Առանց այն էլ կանաչապատ տարածքներից աղքատ մայրաքաղաքում ծառահատումներ եք անում, որ ինչ անեք
- Ծառահատվող իմ Երևան...
- Որտե՞ղ են քաղաքապետարանի դիմացի փոքրիկ այգու ծառերը
- «Փաստ». Ծավալուն ստուգումներ են սպասվում ապօրինի ծառահատումների հետ կապված
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին