Արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված պատկերը հաղթել է լուսանկարների միջազգային մրցույթում
Գերմանացի լուսանկարիչ Բորիս Էլդագսենն իր կայքում գրել է, որ չի ընդունում Sony World Photography Awards-ում իրեն շնորհված մրցանակը, քանի որ հաղթող պատկերը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։ Նրա խոսքով, որոշել էր մրցույթին մասնակցել հակասություններ առաջացնելու համար։
artguide.com-ի հաղորդմամբ, իր հայտարարության մեջ նա բացատրել է, որ հայտը ներկայացրել էր, քանի որ ցանկանում էր իմանալ, թե արդյոք մրցույթները պատրաստ են արհեստական ինտելեկտի մասնակցությանը։
«Լուսանկարչության աշխարհը բաց քննարկման կարիք ունի այն մասին, թե մենք ինչ ենք ուզում համարել լուսանկարչություն, ինչը ոչ»,- կարծում է նկարիչը։
Նա իր հաղթանակն անվանում է «պատմական պահ». առաջին դեպքն է, երբ արհեստական ինտելեկտի միջոցով ստեղծված պատկերը հաղթում է լուսանկարչական հեղինակավոր միջազգային մրցույթում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան