CNN. Fox News-ը 787,5 միլիոն դոլար կվճարի 2020 թվականի ընտրությունների վերաբերյալ կեղծ պնդումների համար
Ամերիկյան Fox News հեռուստաընկերությունը և քվեարկության մեքենաներ արտադրող կանադական Dominion Voting Systems-ը համաձայնության են եկել, որի համաձայն՝ Fox News-ը վերջինիս կվճարի 787,5 միլիոն դոլար փոխհատուցում այն մեղադրանքների համար, որ քվեարկության մեքենաներ օգտագործվել են 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները Ջո Բայդենի օգտին կեղծելու համար: Այդ մասին երեքշաբթի հայտնել է CNN-ը, ինչին անդրադարձել է ՏԱՍՍ-ը։
Կարգավորման մասին հայտարարությունն արվել է ապրիլի 18-ի լսումների հենց սկզբում և անակնկալի է եկել՝ Dominion Voting Systems-ի փաստաբանները կարծում էին, որ Fox News-ը կփորձի պաշտպանել իր գործըդատական պրոցեսի ընթացքում։
2020 թվականի նոյեմբերին Fox News-ը, որն ավանդաբար աջակցում էր հանրապետականներին, նախագահ Դոնալդ Թրամփին, առաջին ամերիկյան լրատվամիջոցն էր, որը հայտարարեց նախագահական ընտրություններում դեմոկրատ Բայդենի հաղթանակի մասին։ Այնուամենայնիվ, հաջորդ շաբաթների ընթացքում հեռարձակողները կասկածի տակ դրեցին արդյունքները, պնդելով, որ Dominion քվեարկության մեքենաները կարող էին օգտագործվել քվեարկության արդյունքները խեղաթյուրելու համար: Dominion-ը այս պնդումները համարեց զրպարտություն և դիմեց դատարան։
Գրեթե 800 միլիոն դոլարի փոխհատուցումը Fox News-ի մինչև հարկումը տարեկան հասույթի մոտ քառորդն է: Սա ԱՄՆ պատմության մեջ ԶԼՄ-ների կողմից զրպարտության մեղադրանքով ամենախոշոր դատական հետապնդումն է: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2017 թվականին, երբ դատարանը ABC-ին պարտավորեցրել էր 177 միլիոն դոլար վճարել Հարավային Դակոտայի միս փաթեթավորողին՝ այն պնդումների համար, որ իր արտադրանքը նման է «վարդագույն փսլինքի»:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը հերթական անգամ հայտարարել է «երրորդ համաշխարհային պատերազմի» մասին
- Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ հակամարտության
- Դոնալդ Թրամփ կրտսեր. Հայրս ռասիստ չէ, նա ինձ թույլ է տվել խաղալ Մայքլ Ջեքսոնի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները