Factor TV-ի լրագրողին ԱԺ-ում արգելել են Փաշինյանին նկարահանել խոշոր պլանով
Ազգային ժողովում այսօր լրագրողների աշխատանքի սահմանափակման հերթական դեպքն է գրանցվել։ Խորհրդարանում հավատարմագրված Factor TV-ի լրագրողը փորձել է լրագրողների համար նախատեսված օթյակից բջջային հեռախոսով տեսանկարահանել ԱԺ դահլիճում գտնվող Նիկոլ Փաշինյանին։
«Սակայն, նկարահանումը խոչընդոտվել է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցի կողմից։ Նա, մասնավորապես, արգելել է Factor TV-ի լրագրողին վարչապետին նկարահանել խոշոր պլանով՝ zoom-ով։ Երբ հետաքրքրվել ենք, թե սահմանափակումները որ օրենքով են կարգավորվում, ԱԱԾ աշխատակիցը անտրամաբանական պատասխան է տվել՝ նշելով, թե դա Նիկոլ Փաշինյանի անձնական տարածքն է։
Սակայն, նշենք, որ փորձել ենք նկարահանել Փաշինյանի՝ բոլորի համար անզեն աչքով տեսանելի արտաքին տեսքը։ Չենք փորձել ֆիքսել նրա համակարգչի, հեռախոսի էկրանները, ինչպես նաև՝ սեղանին դրված փաստաթղթերը։
Արձանագրենք, որ այսպիսի սահմանափակման մեր պրակտիկայում առաջին անգամ ենք հանդիպում, և այն հաջորդել է վերջին շրջանում խորհրդարանի դահլիճից տեսանյութերի տարածմանը, որտեղ վարչապետ Փաշինյանի ձեռքին թզբեհ է։ Այսօր էլ ԱԺ-ում հավատարմագրված օպերատորներին և լուսանկարիչներին զգուշացրել են Փաշինյանին նկարահանելիս շատ չմոտենալ՝ կրկին առանց հիմնավորման»,-գրում է Factor.am-ը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն արտահերթ զեկույցում ծավալուն անդրադարձ է կատարել Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ արգելելուն
- Panorama.am-ի լուսանկարչի մուտքն ԱԺ ազատ է՝ շնորհակալություն գործընկերներին
- Շուշան Դոյդոյան. Panorama.am-ի լուսանկարչի մուտքը խորհրդարան արգելելու որոշումը կամայական է
- Իրավաբանն արձագանքել է Panorama.am-ի լուսանկարչին ԱԺ մուտք գործելու արգելքին
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին