Պեսկով. Կրեմլում համարում են, որ Բաքվի ու Երևանի միջև պայմանավորվածություններն այլընտրանք չունեն
Ղարաբաղի շուրջ Մոսկվայի ու Բաքվի պայմանավորվածությունները Կրեմլում համարում են խնդրի կարգավորման միակ ու այլընտրանք չունեցող ուղին, պետք է դրանք իրականացնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքը մեջբերում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Մենք պատրաստ են ողջունել կողմերի յուրաքանչյուր քայլ, որը կբերի լարվածության թուլացման և կնպաստի ռուս-ադրբեջանա-հայկական եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հետագա առաջընթացին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան ինչ-որ կերպ կմասնակցի՞ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորմանը։
Նա նշել է, որ եռակողմ պայմանավորվածություններն այս պահին այժմ միակ իրական, իրատեսական հիմքն են կարգավորման համար։
«Ուստի մենք առաջընթացը բոլոր դրույթների իրականացման ուղղությամբ համարում ենք անվիճելի և անհրաժեշտ բոլոր կողմերի համար»,-հայտարարել է նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին
- «Ադրբեջանը կդժվարանար վերցնել Ղարաբաղը, եթե մենք ԱԹՍ-ներ չարտադրեինք». Չավուշօղլու.
- ԱԽ քարտուղարը կարևորել է Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին