Էրդողան. Պուտինը տեսակապով կմասնակցի «Աքքույու» ատոմակայան վառելիքի առաքման արարողությանը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի թուրքական «Աքքույու» ատոմակայան միջուկային վառելիքի մատակարարման արարողությանը: «ՌԻԱ նովոստի»-ն գրում է, որ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Աստվծո կամոք, ապրիլի 27-ին «Աքքույու» ԱԷԿ-ում տեղի կունենա միջուկային վառելիքի առաքման արարողություն, դրանով իսկ ատոմակայանը միջուկային կարգավիճակ կստանա։ Հարգելի պարոն Պուտինը կմիանա արարողությանը տեսակապի միջոցով»,-ասել է նա TRT Haber-ին տված հարցազրույցում.
Միջուկային վառելիքը նախատեսվում է մատակարարել Թուրքիայի «Աքքույու» ԱԷԿ-ի շինհրապարակ և տեղակայել տեղում գտնվող նորակառույց միջուկային վառելիքի պահեստում, վառելիքի առաքման պահից կայանը կդառնա միջուկային կայան, իսկ Թուրքիան՝ երկիր, որտեղ կա միջուկային էներգիա:
«Աքքույու» ԱԷԿ-ը, որը կառուցվում է Ռուսաստանի մասնակցությամբ, Թուրքիայի առաջին ատոմակայանն է։ Նախատեսվում է, որ բոլոր չորս բլոկների շահագործման հանձնելուց հետո, որոնք կհամալրվեն ռուսական VVER-1200 առաջադեմ ռեակտորներով, կայանը տարեկան կարտադրի մոտ 35 միլիարդ կվտ/ժամ և կծածկի Թուրքիայի էլեկտրաէներգիայի կարիքների մինչև 10%-ը։ Բացի այդ, սա գլոբալ միջուկային արդյունաբերության մեջ առաջին նախագիծն է, որն իրականացվում է «կառուցել-տիրապետել-շահագործել» մոդելով։ Դրա արժեքը կազմում է մոտ 20 միլիարդ դոլար։ «Աքքույու»-ն համապատասխանում է միջուկային արդյունաբերության բոլոր ժամանակակից միջազգային անվտանգության պահանջներին:
«Աքքույու» ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 2018 թվականի ապրիլին, երկրորդինը՝ 2020 թվականի ապրիլին, երրորդինը՝ 2021 թվականի մարտին, չորրորդինըը՝ 2022 թվականի հուլիսին։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայում Սպորտային մարմնամարզության ԵԱ ժամանակ Հայաստանի դրոշի փոխարեն Կոլումբիայի դրոշն է կախված եղել. մարզիչ
- Այս տարի Ռուսաստանից մինչև 2 միլիոն զբոսաշրջիկ կարող է հրաժարվել Թուրքիա մեկնելուց
- «3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան