Վանեցյանը՝ Փաշինյանին. Եթե Արցախի համար պատասխանատու չես, ինչի՞ ստորագրեցիր կապիտուլացիոն փաստաթուղթը
«Փաշինյանին դատելու առիթներ, կարծում եմ, շատ կան։ Մի օր այդ հարցով անպայման արդարադատություն կիրականացվի»,-168.am-ին տված հարցազրույցում հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած հայտարարություններին՝ քաղաքական գործիչն արձանագրեց, որ Փաշինյանի բոլոր հայտարարությունները հակասում են իրար։
«Ասում է՝ ես Արցախի ժողովրդի անունից իրավունք չունեմ բանակցել։ Հիմա հարց եմ տալիս, բա նոյեմբերի 9-ին խի՞ ստորագրեցիր Արցախի ժողովրդի անունից էդ խայտառակ կապիտուլյացիոն պայմանագիրը։ Բա հետո բանավոր պայմանավորվածություններով ո՞նց տվեցիր էն տարածքները թշնամուն, որտեղ այդ հայտարարության ամրագրված դրույթներով պետք է կանգնած մնային հայկական զորքերը։ Սյունիքի սահմաններից առնվազն 60-70 կմ հեռավորության վրա են եղել ադրբեջանցիները։ Եթե դու պատասխանատու չես Արցախի համար, ինչի՞ էիր հայտարարում՝ Արցախը Հայաստանն է, և վերջ, ինչի՞ էիր խառնվում Արցախի ներքաղաքական կյանքին։ Առաջին օրը գայիր ու ասեիր՝ Արցախի հետ ես կապ չունեմ»,-ասաց Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով, Փաշինյանը փորձում է մարդկանց համար հաճելի բաներ ասել, քանի որ նրանք հոգնել են պատերազմից, խնդիրներից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան