Վանեցյան. Միանշանակ այո, Փաշինյանը դավաճան է
«Իմ հայտարարություններում որևէ բան չի փոխվել։ Միանշանակ այո, Փաշինյանը դավաճան է»,-168.am-ին տված հարցազրույցում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա ասաց՝ ինքը քաղաքական գնահատական է տվել ու վստահ է, եթե լինի քննություն, բոլոր ասածները հաստատվելու են։
«Այսօր դատում են, մեղադրում են բոլորին՝ դասալիքներ կան, հինգերորդ շարասյուն կար... Բոլորը մեղավոր են, բա լավ, դուք ի՞նչ արիք, բա դուք ո՞վ էիք, դուք եք իշխանությունը, որոշում կայացնողը։ Բարձրաստիճան պաշտոնյայի ամենակարևոր ունակությունը պետք է լինի ճիշտ որոշում կայացնելը։ Եթե չունես այդ ունակությունը, թող գնա»,-ասաց Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան