Ամուսնալուծությունների թվով Երևանն առաջատար է
Հայաստանը դասվում է ցածր ծնելիություն ունեցող երկրների շարքին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հասարակայնության հետ կապերի համակարգող Մհեր Մանուկյանը։
«Իրականում մեր բնակչության նվազման հիմնական խնդիրը ոչ թե եղել է ծնելիությունը, այլ արտագաղթը»,- նշեց նա։
Մհեր Մանուկյանը միաժամանակ ասաց, որ ինչպես եվրոպական երկրներում, այնպես էլ Հայաստանում երիտասարդներն ուշ են ամուսանանում, բացի այդ մեր երկրում շատ լուրջ է ամուսնալուծությունների խնդիրը։
Ըստ նրա՝ 2022 թվականին Երևանում յուրաքանչյուր 2.5 ամուսնությանը բաժին է ընկել 1 ամուսնալուծություն: «Դա սոսկալի ցուցանիշ է»,- ասաց Մհեր Մանուկյանը։
Ամուսնալուծությունների բարձր ցուցանիշով Երևանին հաջորդում է Լոռին, որտեղ 3 ամուսնությանը բաժին է ընկնում 1 ամուսնալուծություն: Իսկ ամենացածր ցուցանիշը գրանցել են Գեղարքունիքի մարզում:
Երկրորդ դաշտն, ըստ Մհեր Մանուկյանի, առողջապահությունն է, որտեղ բազմաթիվ տեղեր կան, որ կարելի է բարելավել։
«Մասնավորապես, սրտանոթային հիվանդությունները մահվան պատճառների մեջ առաջատար են: Եթե կարողանանք հասնել նրան, որ երիտասարդներն ավելի առողջ կյանք վարեն, վնասակար սովորություններից խուսափեն, արդյունքում կունենանք առողջ ու երկարակյաց սերունդ»,- ընդգծեց նա։
Խնդիրներից առանձնացրեց սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը։ «Եթե մենք ունենայինք Հայաստանում ծնված աղջիկների և տղաների բնական հարաբերակցություն, մեր պարզ վերարտադրության շեմը 2.1-ից կիջներ»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը