ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Երևանում տեսակցել են Հայաստանի տարածք ներթափանցած և այժմ կալանքի տակ գտնվող ադրբեջանցի երկու զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։
«Որևէ մանրամասներ կապված այցի բովադակային մասի հետ, չենք հրապարակում հանրային հարթակում, քննարկում ենք միայն իշխանությունների հետ, անհրաժեշտության դեպքում փոխանցում ընտանիքներին»,- ասաց նա։
Զ.Ամատունին հայտնեց, որ Կարմիր խաչի նամակների տեսքով հնարավորություն է տրվել նրանց կապ հաստատել ընտանիքների հետ։
Հիշեցնենք, որ ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանցի զինծառայողներից մեկն ապրիլի 10-ին հայտնաբերվել էր Սիսիանի գյուղերից մեկի բնակիչների կողմից, հանձվել իրավապահ մարմիններին։
Մյուս զինծառայողի որոնողական աշխատանքները տևել են մի քանի օր։ Ի վերջո նրան հայտնաբերել են ապրիլի 13-ին Կապան համայնքի Նորաշենիկ ենթաշրջանի Աճանան գյուղի բնակիչները։ Ադրբեջանցին մինչ այդ սպանել էր ԶՄՊԿ պահնորդին։
Ըստ դատախազության հաղորդագրության. «Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հուսեյն Ախունդովը 2023 թվականի ապրիլի 12-ին, հասնելով Սյունիքի մարզի Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ պահակակետ, նշված պահակակետի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի բջջային հեռախոսն ու մեքենան հափշտակելու շահադիտական դրդումներով, հետագայում դարձյալ ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելով Իրանի Իսլամական Հանրապետություն հասնելու հանցավոր արարքի կատարումը հեշտացնելու, ինչպես նաև ազգային ատելության, անհանդուրժողականության և թշնամանքի շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի պահպանությունն իրականացնող և պահակակետի մոտ գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ի ուղղությամբ: Հ.Մ.-ն ստացված մարմնական վնասվածքներից տեղում մահացել է»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանցուն ներկայացված մեղադրանքը հսկող դատախազի որոշմամբ փոփոխվել և լրացվել է
- ՔՊ-ական պատգամավորը պնդում է՝ ԶՊՄԿ պահնորդին ադրբեջանցի է սպանել
- ԶՊՄԿ-ի աշխատակցին սպանած անձը կամ անձինք դեռ չեն հայտնաբերվել
- Բնակիչների կողմից բռնված ադրբեջանցիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
- Անահիտ Մանասյանն այցելել է Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
- ՔԿ-ն ԶՊՄԿ-ում սպանվածի հեռախոսն ադրբեջանցու մոտ գտնելու վերաբերյալ տեղեկություններ չունի
- Կապանում բռնած ադրբեջանցուն հանձնել են ԱԱԾ-ին
- Հայտնաբերված ադրբեջանցու մոտից գտել են սպանված կապանցու հեռախոսը. Քաջարանի համայնքապետ
- «Մենք թափեցինք հայի արյուն». Կապանում բռնված ադրբեջանցու տեսագրությունը
- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն
- Կապանցիները բռնեցին քաղաք մտած ադրբեջանցուն. Նաիրա Զոհրաբյան
- ԶՊՄԿ-ի պահակակետից քննիչները երկփողանի հրացան են վերցրել
- ՔԿ-ն արձագանքել է ԶՊՄԿ ՓԲԸ-ում սպանությունն ադրբեջանցիների կողմից կատարված լինելու վարկածին