Թույլ չենք տալու խլել Երևանի կառավարումը երևանցուց․ Մանե Թանդիլյան
Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը գրում է․
«Երևանի ավագանին մինչև ապրիլի 25-ը իր կազմից պետք է ընտրի քաղաքապետ, հակառակ պարագայում, պետք է տեղի ունենան ավագանու արտահերթ ընտրություններ։ Ակնհայտ է, սակայն, որ գործող իշխանությունը նախատեսում է ևս մի քանի ամիս կառավարել Երևանը՝ առանց քաղաքապետ, ինչպես հաճախ լինում է բազմաթիվ ոլորտներում։
Միևնույն է, տարբերություն չկա․ պաշտոնյայի բացակայություն, թե պաշտոնյայի անգործություն։
«Ժողովրդավարության բաստիոնի ջատագովների» կողմից ժողովրդավարության և օրենքների ոտնահարումը դարձել է սովորական երևույթ, երբ օրենքները մեկնաբանվում և փոփոխվում են հանուն իշխանության պահպանման։
Գործող իշխանությունը պարզապես վախենում է արտահերթ ընտրություն անցկացնելուց, քանի որ համոզվել է, որ օրինական եղանակով պարզապես անհնարին է վերարտադրվել ու փորձում է ժամանակ շահել և երկարաձգել իր իշխանությունը մեր մայրաքաղաքում։
Բայց մենք թույլ չենք տալու խլել Երևանի կառավարումը երևանցուց և ուզուռպացնել իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանը այս օրերին տարբեր մարդկանց հետ են հանդիպում. Ինչու են կտրուկ մերժում ստանում
- «Ժողովուրդ». Ալավերդու տարածաշրջանում ծնված Մանե Թանդիլյանը Երևանի քաղաքապետ է ուզում դառնալ
- Մանե Թանդիլյան. Վճռական է պահը, և դրա լրջությունը բոլորս պետք է հասկանանք
- Մանե Թանդիլյան. Արցախում հումանիտար օդային միջանցքի բացումը պետք է դառնա օրակարգային և հրատապ լուծում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին