Չճանաչված պետության վարչապետը
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
«Որևէ կերպ չթերագնահատեք Նիկոլի ելույթը։ Այն բազմաշերտ է, բազմավտանգ ու անպայման ունենալու է շարունակություն։ Եվ այն ամբողջական է ու «լեգիտիմ»՝ միայն ու միայն Ալիևի համաժամանակյա ելույթի հետ։ Ըստ այդմ.
- Դա չճանաչված պետության ղեկավարի ելույթ էր։ Ասենք՝ Հարավային Օսիայի կամ նման մի բանի։ Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճակ։
- Նա չի զգում կատարված պատմական աղետի ծավալները։ Չի զգում անսահման կորստի չափը։
- Նման ելույթից հետո դահլիճում հանդարտ քննարկումները և չփոփոխվող առօրյան խոսում են պետական և ազգային տոտալ փլուզումների մասին։ Կամազուրկ, անհեռանկար հայկական գետոյի մթնոլորտ, փլուզված հասարակություն և անելիքը չիմացող քաղաքական միավորներ։
- Նիկոլի դիմաց չկա այլընտրանքային առաջնորդություն, և դա´ է հնարավորություն տալիս Նիկոլին՝ ասել այն ինչ ուզում է, պատմությունը կեղծել այնպես, ինչպես ուզում է, պետական մեքենան վարել այնտեղ, ուր ուզում է։
- Դա նոր կորուստների անոնս էր, նոր ծանր հարվածների, որոնք մեծ հասարակությունը, և նույնիսկ նրա կրթված շերտերը չեն պատկերացնում։
Եվ վերջապես, Նիկոլի ելույթը անխուսափելի է դարձնում «Մեծ հայկական ռազբորկան», որն անպայման լինելու է և ներառելու է թե' մինչև 2018-ը, թե' դրանից հետո, թե' նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Ինչպե՞ս հնարավոր եղավ Նիկոլի իշխանության գալը, ինչո՞ւ այսքան հեշտ փլուզվեց պետությունը, ինչո՞ւ այսքան հեշտ ժողովուրդը մերժեց պետությունը։ Ինչու՞ քաղաքական և պետական համակարգը համառորեն հանձնվեց պատեհապաշտներին՝ երկրի կառավարման պրոցեսից դուրս թողնելով գրագետ, պետական մտածողությամբ, լուրջ մարդկանց։ Ինչո՞ւ էր տարիներ ի վեր իշխանությունը շատ-շատերի համար ընկալվում որպես փող դիզելու միջոց, պետությունը՝ որպես «ոսկու հանք», ինչպե՞ս կարող էին Արցախի հարց ունեցող պետության բարձրաստիճան պաշտոնյաները դառնալ խոշոր կապիտալի տեր։
Սա ինչ-որ տեղ բացատրում է հանրության բթացած արձագանքը կատարվողին։ Սակայն չի բացատրում ընդդիմության արձագանքի անհամարժեքությունը։ Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի։
Իրեն չճանաչված պետության ղեկավար զգացող մարդը, բնականաբար, պիտի էնպես անի, որ էդ պետության հասարակությունը վերածվի ամբոխի ու մոռանա իր պատմությունը, կորցնի սեփական ամբողջականության զգացողությունը։ Կանգնում է ամբիոնին ու մարդկանց համոզում, որ 30-ամյա պատմությունը չի եղել, դու հիշողություն չպետք է ունենաս, դու չես ունեցել խաղաղություն և արժանապատվություն, ու դու ոչինչ ես։ Իրեն պետք է դա, որ շարունակի մնալ իր տեղում ու կառավարի ամբոխը։ Իսկ մենք՝ հասարակությունը, ուզու՞մ ենք վերածվել ամբոխի։ Իհարկե չենք ուզում, և դրա հակաթույնը, իր դեմ պայքարի մեխանիզմն իր խոսքում առաջարկել է հենց ինքը՝ Նիկոլը։ Այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը»։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Փաշինյանը վախենում է, իսկ թե ինչից, միայն նա կիմանա.
- «Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ հանդես եկավ հայտարարություններով, որոնք իրականությանը չեն համապատասխանում
- Տիգրան Աբրահամյան. Ալիևի պայքարը Փաշինյանի հետ չէ
- «Ոչ մեկը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչել Ադրբեջանի մաս». Արցախից արձագանքում են Փաշինյանին
- Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Բացի Ալիևից այլ մարդ կա՞, որի հետ բանակցային պրոցեսի պատմությունը քննարկվել է. Գեղամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Խաղաղության պայմանագիրը իրատեսական կդառնա, եթե երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն. Փաշինյան
- Մեր մեծագույն մոլորությունը՝ անկախ պետական գիտակցությունը. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան