Զինվորական կացարանում մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջին որևէ մեկը չի արձագանքել
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների ծնողների պահանջներիին որևէ մեկը դեռ չի արձագանքել։
Հիշեցնենք, որ երեկ նրանք փակել էին Երևան-Սևան մայրուղին՝ պահանջելով հանդիպում Նիկոլ Փաշինյանի, Սուրեն Պապիկյանի հետ։ Ավելի ուշ ճանապարհը բացվեց։
«Ճանապարհը բացվել է հետևյալ պայմանով. Գեղարքունիքի մարզպետը խոստացավ, որ այսօր ինքն անձամբ ինձ կզանգահարի ու կտեղեկացնի կառավարության դիրքորոշումը՝ վարչապետի ու պաշտպանության նախարարի ծնողների հետ հանդիպման հնարավորության մասին։ Մինչ այս պահը ես այդ զանգը չեմ ստացել»,-Panorama.am-ի հետ զրույցում ժամը 16։15-ին ասաց տուժողների ներկայացուցիչ Նորայր Նորիկյանը։
Նրա խոսքով, այսօր դեռ կսպասեն մարզպետի զանգին, ինչից հետո կորոշեն հետագա անելիքներն ու կտեղեկացնեն դրանց մասին հանրությանը։
Հիշեցնենք, Ն. Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ ծնողների հետ եղել են Ազատ գյուղում, նրանց մասնակցությամբ իրականացվել է կարևոր քննչական գործողություն։ Վերադարձի ճանապարհին զինծառայողների ծնողները որոշել են փակել ճանապարհը՝ պահանջելով, որ Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանը գան ու բացատրեն, թե ինչու դեպքից երեք ամիս անց ոճրագործությունը բացահայտված չէ։
Հարակից հրապարակումներ`
- Կացարանում զոհված զինծառայողների ծնողները բացեցին Երևան–Սևան ճանապարհը
- Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների ծնողները փակել են Երևան-Սևան մայրուղին
- 15 զինծառայողի ծնողները չեն բացառում դիակների դատաբժշկական կրկնակի փորձաքննության պահանջը
- Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա
- 15 զինծառայողների մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
- Փաստաբան. 15 զինծառայողների մահվան գործով տրամադրվում է խեղաթյուրված տեղեկատվություն
- Փաստաբան. Այս պահին հայտնի չէ 15 զինծառայողների մահվան բուն պատճառը
- 15 զինծառայողների մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի տեղակալը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան