Կա տեղեկատվություն, որ բժիշկներն աշխատանքային ժամից դուրս աբորտներ են անում. Էմմա Պալյան
«Կա տեղեկատվություն, որ որոշ բժիշկներ, նույնիսկ աշխատանքային ժամից դուրս հիվանդանոցներում աբորտներ են անում»,-առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին դիմեց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը:
Նա հայտարարեց, որ այդ մասին զանգեր է ստացել, բայց դեռ չի հասցրել դրանց ճշմարիտ լինելու մեջ համոզվել:
Պալյանը նաև խնդրեց ներկայացնել, թե ինչ վիճակում է Հայաստանում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման դեպքերի վիճակագրությունը:
Անահիտ Ավանեսյանն ասաց, որ սեռով պայմանավորված աբորտների թվի նվազման միտում էր գրանցվել մինչև 2020 թվականը, բայց պատերազմով պայմանավորված կրկին շեղում է արաձանագրվել:
«Հույս ունեմ, որ նման շեղման ուղղությամբ տենդենցը կկանգնի և մենք կրկին կշարունակենք այս ուղղությամբ բարելավում արձանագրել: Հետազոտություն կա, որ վերջին 30 տարիներին սեռով պայմանավորված աբորտների արդյունքում 80 հազար աղջիկ երեխա չի ծնվել Հայաստանում, սա ահռելի թիվ է»:
Նախարարը հայտարարեց, թե առողջ և կայուն հասարակություն ունենալու համար անհրաժեշտ է, որ սեռերի հարաբերակցությունը լինի բնական՝ առանց արհեստական միջամտության, որովհետև ակնառու են այլ երկրների ժողվրդագրական պատկերը, որը չեն ուզում ունենալ Հայաստանում:
Ավանեսյանը չպատասխանեց աշխատանքային ժամերից դուրս աբորտներ իրականացնելու մասին հարցին:
Հարակից հրապարակումներ`
- Մեզ համար կարևոր է թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
- Այլապես մենք միշտ էլ կլինենք հիվանդաբուժության նախարարություն. Անահիտ Ավանեսյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը