Ալիևի ասածը նշանակում է՝ մենք ձեզ հետ խաղաղ ապրել չենք ուզում, մենք ուզում ենք, որ դուք վերանաք տարածաշրջանից. Աղաբաբյան
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է.
«Պետություն-ահաբեկիչ Ադրբեջանի պարագլուխ Ալիևը լրատվամիջոցներին տված հարցազրույցում բացառի ասել է հետևյալը․
"ՄԻ ՕՐ ՆՐԱՆՔ [հայերը] ԿԲԱՑԵՆ ԱՉՔԵՐԸ ԵՎ ԻՐԵՆՑ ԳԼԽԱՎԵՐԵՎՈՒՄ ԿՏԵՍՆԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴՐՈՇԸ"։
Ինչ է սա նշանակում։
Սա նշանակում է՝ Ալիևը հերթական անգամ ասել է՝ հայե՛ր,
. խաղաղություն չի լինելու, մոռացեք խաղաղության մասին, նման բան չկա,
. որքան զիջեք, ես ավելին եմ պահանջելու, ու այդպես այնքան, մինչև հասնեմ Երևան,
. մենք ձեզ հետ խաղաղ ապրել չենք ուզում, մենք ուզում ենք, որ դուք վերանաք տարածաշրջանից և որպես պետություն, և որպես ազգ,
. մենք ձեզ վերացնելու համար անելու ենք ամեն ինչ ու այնքան ժամանակ, մինչև Ադրբեջանի դրոշը չծածանվի Երևանի կենտրոնում՝ կառավարության շենքի գլխին»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան