Մեզ համար կարևոր է թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները. Անահիտ Ավանեսյան
«Մենք վերջին տարիներին ամբողջությամբ վերակառուցեցինք մեր «Կախվածությունների դեմ պայքարի ազգային կենտրոնը», եթե նախկինում որևէ մեկը ցանկություն չէր ունենա այդ կենտրոն այցելելու և բուժվելու, ապա այսօր ունենենք մի կենտրոն, որը դրաձել է հրապուրիչ և որտեղ մարդիկ կարող են դիմել, ստանալա անհատական խորհրդատվություն և բուժման ընթացք»,-խորհրդարանում անդրադառնալով հանրապետությունում թմրամոլների թվի աճի մեծ ծավալներին՝ հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և հավելեց, որ այն մեծացնում է դիմելիության թիվը:
Հաստատելով, որ հանրապետությունում նկատվում է դիմելիության և թմրամոլների հայտնաբերելիության աճ, ինչը վիճակագրական տվյալներն վատթարացնում է՝ նախարարն այն կապեց նոր հրապուրիչ կենտրոնի կառուցման հետ:
«Մեզ համար կարևոր է թմրանյութերի օգտագործման դաստիարակչական և իրազեկման աշխատանքները, որի շրջանակներում մենք ակտիվորեն աշխաումն ենք ԿԳՄՍ նախարարության հետ»,-ասաց Ավանեսյանը և շետեց, որ դպրցից պետք է երեխաներին ցույց տալ թմրամոլության և այլ կախվածությունների քայքայիչ դերը մարդու առողջության և ընդահնարպես կերպարի վրա:
Ավանեսյանը տեղեկացրեց, որ թմրամոլության դեմ պայքարի ռազմավարություն կա, որը երք տարին մեկ անգամա թարմացվում է և այդ պահին էլ թարմացման փուլում է:
Նա նաև վստահեցրեց, որ Հայաստանում խիստ օրենսդրություն կա թմրամոլության դեմ պայքարի հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը