Տեղ համայնքից ասել են, որ առանձնակի բան չի եղել, վիճաբանություն է եղել.Արմեն Խաչատրյան
«Երեկ զանգել եմ Տեղ համայնք և այնտեղից ասել են, որ առանձնակի բան չի եղել, վիճաբանություն է եղել և չեմ ուզում այդ վիճաբանությունն այստեղ մեկնաբանենք, որովհետև վերաբերում է գյուղի պաշտպանական հարցերին»,-ԱԺ-ում տված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատյանը՝ պատասխանելով Տեղ գյուղում ինքնապաշտպանական խնդրի քննարկման ժամանակ գյուղացիների միջև տեղի ունեցած միջադեպի մասին հարցին:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր գյուղացի իր պատկերացումն ունի պաշտպանական հարցերում և եթե այն տարեբերվում է մյուսների կարծիքից, ապա կարող են լինել նաև վեճեր:
Խաչատրյանը հաստատեց, որ վիճաբանություն է եղել, բայց տեղյակ չէ, որ մասնակիցներից մեկը հիվանդանոցում է գտնվում:
«Ժողովո՛ւրդ, ոնց որ Լուսնից իջած լինեք, երբ որ պաշտպանական խնդիր է լինում, ամեն դեպքպում գյուղը պետք է ուեննա իր ռազմավարական ծրագիրը՝ պատերազմական իրավիճակում գյուղի բնակչության վարքագծի կանոնները, թե ով ինչ պետք է անի: Իհարկե գյուղն էլ է ներգրավվում որոշակի պաշտպանական գործողության մեջ»,-լրագրողներին դիմեց պատգամավորը:
Նա կարծիք հայտնեց, որ այդ առումով Տեղ գյուղն Հայաստանում բոլորից պատրաստվածն է, բոլոր գյուղացիներն իրենց տեղը գիտեն և, որ Տեղ համայնքում կա զինանոց , ուստի սուտ են պնդումները թե գյուղացիներին զենք չեն տալիս:
«Տեղ գյուղում կա զինանոց, յուրաքանչյուր զենքի վրա գրված է անուն-ազգանուն, թե այդ զենքը ումն է և երբ պետք է տրամադրվի, բայց այդ զենքն անիմաստ չի տրամադրվում խաղաղ իրավիճակներում մեկին, որ զենքը կապի մեջքին գնա խանութ գա»,-հայտարարեց Արմեն Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի օր առաջ Տեղ գյուղ հասա՞վ անձնապես ձեր խաղաղությունը. Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին
- Տեղ գյուղում վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում. Անահիտ Ավանեսյան