Սամբոյի ԵԱ. Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնությունում մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում հանդես եկող Արսեն Խանջյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։
Մեր մարզիկը նախ հաղթեց Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակչում՝ Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Վաղը ասպարեզ կմտնեն մարզական սամբոյից Տիգրան Կիրակոսյանը /58կգ/, Արամ Աղաջանյանը /71 կգ/, Վահագն Չալյանը /88կգ/, Նորիկ Խուրշուդյանը /+98կգ/, կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը /54 կգ/ և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը /98 կգ/:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան