Հայ մարզիկների հաջողությունները Եվրոպայի առաջնություններում շարունակում են սամբիստները
Իսրայելի Հայֆա քաղաքում մեկնարկած Սամբոյի Եվրոպայի առաջնության մեկնարկային օրը հայ սամբիստները նվաճել են առաջին մեդալները:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի հաղորդմամբ, մարզական սամբոյի 64 կգ և 79 կգ քաշային կարգերում բրոնզե մեդալների են արժանացել համապատասխանաբար՝ Նարեկ Դալլաքյանը և Բորիս Շատվերյանը: 98 կգ քաշային կարգում Արսեն Խանջյանը, հաղթելով բոլոր մրցակիցներին, հասել է եզրափակիչ, ուր կհանդիպի Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլու հետ:
Սամբոյի Եվրոպայի 2023թ. առաջնությունն ապրիլի 19-23-ն անցկացվում է Իսրայելի Հայֆա քաղաքում, որին մասնակցում են ավելի քան 20 երկրի դեռահասների, պատանիների, երիտասարդների և մեծերի հավաքականները: Ռուսները, բելոռուսները և ֆրանսիացիները հանդես են գալիս Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո:
Ապրիլի 19-ին և 20-ին «Ռոմեմա արենայի» մրացագորգերը մեծահասակներին են, ապրիլի 21-ին՝ երիտասարդներին, 22-ին՝ դեռահասներին և առաջնության վերջին օրը՝ արիլի 23-ին՝ պատանիներին:
Հայաստանը ներկայացնող մարզիկներն են
Դեռահասներ /14-16 տարեկան/
1. Սամվել Դանիելյան-46 կգ
2. Նարեկ Սիմոնյան-53 կգ
3. Անդրե Սարդարյան-58 կգ
4. Գոռ Շատվերյան- 64 կգ
5. Տիգրան Սարուխանյան- 71 կգ
6. Գոռ Աղասարյան-79 կգ
7. Արեն Հարությունյան-88 կգ
8. Դավիթ Բարսեղյան-88+ կգ
Աղջնակներ /14-16 տարեկան/
1. Հայկանուշ Ազիզբեկյան-47 կգ
Պատանիներ /16-18 տարեկան/
1. Ալիկ Մեքինյան-53 կգ
2. Արմեն Աղումյան-58 կգ
3. Էրիկ Գուրջանյան- 64 կգ
4. Համլետ Պարսամյան- 71 կգ
5. Սեյրան Սարուխանյան-79 կգ
6. Հովհաննես Սահակյան-88 կգ
7. Էրիկ Սաղաթելյան-98+ կգ
Երիտասարդներ /18-20 տարեկան/
1. Հերբերտ Սահակյան-58 կգ
2. Մհեր Մելոյան- 64 կգ
3. Արարատ Աշուղյան- 71 կգ
4. Անդրեաս Հարությունյան-79 կգ
5. Արսեն Հայրապետյան -88 կգ
6. Գրիգոր Բեկնազարյան-98 կգ
Աղջիկներ /18-20 տարեկան/
1. Աննա Այվազյան-50 կգ
2. Նանե Հակոբյան- 65 կգ
Տղամարդիկ
1. Տիգրան Կիրակոսյան-58 կգ
2. Նարեկ Դալլաքյան- 64 կգ
3. Արամ Աղաջանյան- 71 կգ
4. Բորիս Շատվերյան-79 կգ
5. Վահագն Չալյան -88 կգ
6. Արսեն Խանջյան-98 կգ
7. Նորիկ Խուրշուդյան-98+ կգ
Կանայք
1. Արփինե Մնացականյան-50 կգ
2. Վարսիկ Գրիգորյան-54 կգ
3. Մելինե Մամիկոնյան- 59 կգ
Մարտական սամբո
1. Մխիթար Մխիթարյան-58 կգ
2. Արման Ավանեսյան-98 կգ
Իսրայել են մեկնել նաև մարզիչներ Վովիկ Խոջայանը, Սմբատ Հովհաննիսյանը, Հայկ Ավետիսյանը, մրցավարներ Մարտին Միրզոյանը և Ազատ Անդրյանը: Պատվիրակությունը ղեկավարում է Մխիթար Հայրապետյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
- Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ Եվրոպայի չեմպիոն
- Ըմբշամարտի ԵԱ․ Կիսաեզրափակչում Արսեն Հարությունյանը կգոտեմարտի Արման Էլոյանի հետ
- Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է
- Ըմբշամարտի ԵԱ․ Վազգեն Թևանյանը եզրափակչում է
- ԵԱ. Ըմբիշ Վազգեն Թևանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին ու դուրս եկել կիսաեզրափակիչ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան