«Որ պահին, որ նա վռնդվի իշխանությունից, այդ պահին հայ ժողովուրդը կվերադարձնի իրեն իր պետականությունը»
Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից «Հայաստանը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» արտաբերող որևէ մեկը պարտավոր է ցույց տալ առնվազն այդ Ազգային ժողովի կողմից վավերացված գեթ մեկ միջազգային պայմանագիր կամ փաստաթուղթ, որը կվկայի իր ասածի իսկությունը։
Իրականում ոչ թե Հայաստանն է ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլ ադրբեջանա-թուրքական հեղափոխության հետևանքով Հայաստանում խաբեությամբ ժողովրդի իշխանությանը տիրացած և այդ իշխանությունը Ադրբեջանի շահերին ծառայեցնող, հայ ժողովրդի պատմության ամենամեծ թշնամին։
Որ պահին, որ նա վռնդվի իշխանությունից, այդ պահին հայ ժողովուրդը կվերադարձնի իրեն իր պետականությունը, պատիվն ու արժանապատվությունը»։