ՊՈԱԿ-ների միավորումը շարունակվելու է. Ժաննա Անդրեասյան
«Նախորդ տարի տեղի ունեցավ Կամերային երաժշտության թատրոնի միավորումը Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնին, կառուցվածքի իմաստով ինչ-որ լուծումներ գտնվել են»,- Ազգային ժողովում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդերասյանը։
Նրա խոսքով, բնականաբար, մարդիկ կան, ովքեր գուցե դուրս են մնացել, մարդիկ կան, ովքեր շարունակում են աշխատանքը։
«Համենայնդեպս, այս գործընթացին պետք չէ վերաբերել շատ ցավոտ։ Ընդհանրապես, մենք պետական թատրոն հասկացության հետ առնչվելու խնդիր ունենք»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Ըստ Ժ. Անդրեասյանի, թատրոնը կարող է լինել ոչ պետական։
«Մենք այսօր ունենք շատ ակտիվորեն գործող մասնավոր թատրոններ, ընդ որում նաև մարզերում։ Կարծում եմ, որ պետության քաղաքականությունը պետք է լինի խրախուսել ստեղծագործող խմբերին իր տարբեր գործիքների միջոցով և ունենալ շենքներ, որոնք պատշաճ պայմաններում պահպանվում են և որտեղ այս ստեղծագործող խմբերը կարող են իրենց ելույթներն ունենալ»,- ասաց նա։
Ժ. Անդրեասյանը հայտարարեց, որ այդ իմաստով ՊՈԱԿ-ների միավորումը շարունակվելու է։
«Հիմա մենք խոսում ենք Գոյ թատրոնի ու Սունդուկյանի անվան թատրոնի մասին, բայց սա կառավարության ծրագրի թիրախ է և այս քաղաքականությունը շարունակվելու է»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- «Գոյ» թատրոնում «Գարեգին Նժդեհ» ներկայացմանը ասեղ գցելու տեղ չկար
- «Գոյ» թատրոն. Կատարվում են ռազմավարական այլ գործողություններ
- Չալբայան. «Գոյ» թատրոնի վերաբերյալ նախագիծը կայքում դնելուց հետո գործող վարչակարգը մոբիլիզացրել է իր ֆեյքերի ողջ բանակը
- «Գոյ»-ի միավորման կողմերը
- «Գոյ» թատրոնը պետք է շարունակի գործել, ՊՈԱԿ-ն ընդամենը վերակազմավորվում է. Ժաննա Անդրեասյան
- Անդրանիկ Թևանյան․ Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի
- Թատրոնի ներկայացուցիչները հայտնել են կոլեկտիվին հուզող հարցերը թատրոնների միավորման կապակցությամբ
- Թատրոնների միավորման քայլն այս պահի դրությամբ խիստ հիմնավոր է ու բխում է ոլորտի շահերից. Դումանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին