1340 ուսուցչի կողմից առնվազն էթիկական չէ նման հարց բարձրացնելը. Ժաննա Անդրեասյան
«Ուզում եմ շատ հստակ լինել իմ պատասխանի մեջ, ոչ՝ հնարավոր չէ»,-խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով միջին մասնագիտական կրթությամբ աշխատող ուսուցիչների խնդրանքին, որը փոխանցեց ՔՊ ական պատգամավոր Էմմա Պալյանը:
Շիրակի մարզի մեծ թվով ուսուցիչներ խնդրել էին նախարարին հարցնել, թե արդյոք հնարավո՞ր է օրենքում կատարվի որևէ փոփոխություն, որը թույլ կտա նրանց առանց կամավոր ատեստավորմանը մասնակցելու շարունակել աշխատել ուսուցիչ՝ հայտարարելով, որ այդ նորմով խտրականություն է դրվում իրենց և բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչենրի միջև, քանի որ իրենք մասնակցել են պարտադիր ատեստավորումներին, ստացել են կրեդիտներ և դպրոցում դասավանդելու իրավունք:
Ժաննա Անդրեասյանը բացատրեց, որ ուսուցիչների բարձարագույն կրթությունը պարտադիր դարձրած օրենքի փոփոխությունը ընդունվել է 12 տարի առաջ:
«Պետությունը տվել է 12 տարի ժամանակ մեր միջին մասնագիտությամբ ուսուցիչներին, որպեսաի իրենք ծրագրերը պլանավորեն և այդ տարիների ընթացքում ստանան բարձրագույն կրթություն»,-տեղեկացրեց նախարարը:
Հայտնելով, որ հազարավոր ուսուցիչենր այդ ընթացքում ստացել են բարձրագույն կրթություն՝ Անդրեասյանը շարունակեց իր մերժողական պատասխանի հիմնավորումը. «Այսօր համակարգում մնացած 1340 միջին մասնագիտական կրթությամբ ուսուցչի կողմից առնվազն էթիկական չէ նման հարց բարձրացնելը: Պետությունը կարող էր կամավոր ատեստավորման մասնակցությունը, որն ընդամենը լրացուցիչ աջակցություն է այս ուսուցիչներին, չընձեռել, որովհետև իրենք պարտավոր էին կատարել օրենքի պահանջը:
Հասկանալով, որ մենք խոսում ենք 1340 ուսուցչի մասին և, որ նրանց զգալի մասը ինչ-ինչ պատճառներով դժվարացել է այդ ժամանակահատվածում այդ խնդիրը լուծել, պետությունը տվել է ևս մեկ հավելյան հնարավորություն, որը դեռևս նախաձեռնություն է, օրենքի փոփոխություն: Այն դեռ պետք է գա ԱԺ և ներկայացվի, որով սհամանվում է՝ եթե միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչները գան, կամավոր մասնակցեն ատեստավորմանը և ունենան հաջող արդյունք՝ կշարունակեն աշխատանքը և կօգտվեն ատեստավորման արդյուքններից՝ աշխատավարձի բարձրացումից և հավելավճարից, եթե ոչ՝ կազատվեն աշխատանքից»:
Նկատելով, որ ատեստավորմանը պատրաստվելու համարայդ ուսուցիչներից լրացուցիչ ժամանակահատված է պահանջվում՝ ժաննա Անդրեասյանն ասաց. «Եթե այդ ուսուցիչները ջանում են դա էլ չանել, ցավում եմ՝ այլ հնարավորություն չի լինելու…Այս տարվա օգոստոսից հետո նրանք չեն կարող շարունակել աշխատանքը դպրոցներում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը