Սյունիքի անջուր ջրամբարները․ «Իրավատեր կապանցիներ»
«Իրավատեր կապանցիներ» բնապահպանական ՀԿ-ն տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․
Սյունիքի անջուր ջրամբարները
Ջուրը ոսկուց թանկ է շատ անգամ: Ջուրը կյանք է, ոսկին` անկենդան, կեղծ փայլ: Տեղադրված տեսաձայնագրություննները ասում են ավելին, քան կարելի է գրել: Ջրամբարների մինչև գետի հունի դատարկելը պետական դավաճանություն է: Իսկ ջրամբարը դատարկելուց և այնտեղ գտնվող կենդանի արարածներին տանջամահ անելուց հետո հետաքննություն չկազմակերպելը` մասսայական պաշտոնանկությունների նախադրյալ: Որպեսզի վերը նշվածը կասկածի տակ չդրվի, տեսեք, նորմալ երկրներում ջրամբարներից ՀԷԿ –ի ջրառը վերցվում է ավելի բարձր մակարդակից, քան ոռոգման ջրի ջրառը: Այսինքն ոռոգման ջուրը գերակայություն ունի էլեկրաէներգիա գեներացնելու համար սպառվող ջրից:
Իսկ մեր գործարարները առյուծի սիրտ են կերել, մեկը ջրամբարը դատարկել է մոլեբդեն արտադրելու համար, մյուսը` էլեկտրոէներգիա, ջրազրկելով ավազանները մինչև գետի հունը: Դավիթ Բեկի լճի ջրազրկվելուց հետո Դավիթ Բեկ գյուղը զրկվել է ոռոգման ջրից: Թե ինչ հետևանք կունենա Գեղի ջրավազանի դատրկումը, հայտնի կդառնա ամռանը:
Գեղիի ձկնակոտորածի (տեսաձայնագրությունից երևում է, որ լճում միայն ձկներ չեն եղել) մասին տեսահոլովակը տեղադրվել է մեր կայքում, դրա վերաբերյալ դիմումները հղվել են պատկան մարմիններին: Ինչպես միշտ ոչ մի արձագանք չկա, կջրեն, կձգձգեն ու կանցնի պատմության գիրկը: Բայց Իրավատեր Կապանցիները չեն դադարի, այնքան կհիշեցնեն այս մասին, որ ստիպված կլինեն մեղավորներին պատժել:
Այս կարգի տեսահոլովակները տեղադրելը մի նպատակ ունի. այն է սյունեցիներին ցույց տալ, որ հանքահենները մեր երկրի մինչև վերջին հանքաքարի կտորը, մինչև վերջին ջրի կաթիլը քամելու են ու հեռանան:
Պետք է այնպես անել, որ մեր տարածաշրջանում նոր հանքեր չբացվեն, իսկ գործող ձեռնարկությունները ենթարկվեն ոչ թե Հայաստանում գործող օրենքներին, այլ միջազգային օրենքներին, բոլոր առումներով` աշխատավարձի չափը, բժշկական փոխհատուցումները, բնապահպանական նորմերը, ջրօգտագործման նորմերը պետք է փոխվեն, քանի որ այս տեմպերով գնալով, մենք կջրազրկենք ամբողջ տարածաշրջանը:
Այս գաղափարների հետևում չպետք է լինի միայն Իրավատեր Կապանցիները, այլ ամբող Սյունյաց աշխարը: Եկենք և դառնանք այնպիսի ուժ, որպեսզի կարողանանք դիմակայենք ամեն տեսակ բնական, արտաքին և հանքահենային արհավիրքներին: Տնտեսվարողները. Պետքե հաշվարկեն բոլոր ռիսկերը , որը չեն անում դրա համար էլ սա է իրավիճակը»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին