Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ` 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը: Մրցելույթը կմեկնարկի 20:00-ին:
Հիշեցնենք, որ մինչ այս Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր բրոնզե մեդալներին:
Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով (145+175 կգ Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Պոկում և հրում վարժություններում ևս հայ ծանրորդն արժանացել է փոքր ոսկե մեդալներին:
Հարակից հրապարակումներ`
- Ծանրամարտի ԵԱ. Մրցումային 4-րդ օրը Հայաստանն ունի մեկ ներկայացուցիչ
- Ծանրամարտի ԵԱ. Գոռ Սահակյանը Եվրոպայի չեմպիոն է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին