Կարին Տոնոյան. նիկո՛լ, դու շատ փոքր ես, որ իմ փոխարեն որոշես իմ Հայրենիքի ճակատագիրը...
Արցախյան երրորդ պատերազմում զոհված, Արցախի հերոս Մենուա Սողոմոնյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.
«Կարդացի ապրիլի 18-ին ապազգային ժողովի ամբիոնից Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հայտարարությունը, թե Հայաստանը ճանաչում է ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականությունը և միայն ժպտացի, ինչպես ժպտում են անմեղսունակին.
- նիկո՛լ, դու շատ փոքր ես, որ իմ փոխարեն որոշես իմ Հայրենիքի ճակատագիրը.... կարող ես ստորագրել ցանկացած թուղթ, բայց դա միայն քո մահախոսականը կլինի
-Լսի՛ր, ինչ է ասել փիլիսոփայության Եվրոպայի 1-ին դոկտոր Հայկ Ասատրյանը. - Կորա՞ծ է այլևս Հայկական դատը. Աշխարհը կարող է ասել՝ այո՛: Մենք ասում ենք-Ո՛Չ: Հա՛յ, տուր ցեղորեն արթնացած մի սերունդ, և պատմությունը քեզ պիտի վերադարձնի քո երկիրը: - Ես ամեն օր այդ սերունդն եմ կրթում, փորձիր կասեցնել»։
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին