ՄԱԿ. Հնդկաստանի բնակչությունը 2023 թ-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը
Հնդկաստանի բնակչությունը 2023 թվականի կեսերին կհասնի 1,4286 միլիարդի՝ գերազանցելով Չինաստանի բնակչությանը, որը կկազմի 1,4257 միլիարդ։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի զեկույցում, գրում է ՏԱՍՍ-ը։
Զեկույցում տվյալներ են ներկայացվում ՄԱԿ-ի գնահատականներով բնակչության թվաքանակի դինամիկայի մասին մինչև 2023 թվականի կեսը։
Պարբերականը նշում է, որ Հնդկաստանի որոշ շրջաններում բնակչությունը նախկինի պես շատ արագ է աճում տեղի տնտեսության համար ։ Արդյունքում աշխատունակ երիտասարդներն ավելի շատ են, քան աշխատատեղերը։
Ապրիլի 18-ին մի շարք ռեսուրսներ, մասնավորապես, World Population Prospects-ը և Market Watch-ը հայտնել են, որ Հնդկաստանի բնակչությունն արդեն գերազանցել է Չինաստանին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան