Հնդկաստանը գերազանցեց Չինաստանին՝ դառնալով ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը
Հնդկաստանն առաջ է անցել Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը։ Այս մասին գրում են միջազգային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՄԱԿ-ի հրապարակծ տվյալները։
Ըստ այդ, այժմ Հնդկաստանի բնակչությունը կազմում է 1 մլրդ 428 մլն, իսկ Չինաստանինը՝ 1 մլրդ 425 մլն։ 2022 թվականին այս երկրում ծնվել է մոտ 23 միլիոն երեխա։
Բնակչության աճի պայմաններում վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարությունը պետք է ուղիներ գտնի աշխատատեղեր ստեղծելու միլիոնավոր մարդկանց համար, քանի որ ազգը հեռանում է ֆերմերային աշխատանքից։
Կանխատեսվում է, որ Հնդկաստանը, որի բնակչության կեսը մինչև 30 տարեկան է, առաջիկա տարիներին կդառնա աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսություն ունեցող երկիրը։
«Հնդկաստանի պատմությունը հզոր. այն կրթության, հանրային առողջության և սանիտարական վիճակի, տնտեսական զարգացման, ինչպես նաև տեխնոլոգիական առաջընթացի պատմություն է», - ասել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հնդկաստանի ներկայացուցիչ Անդրեա Վոյնարը։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ. Հնդկաստանի բնակչությունը 2023 թ-ի կեսերին կգերազանցի Չինաստանի բնակչությանը
- Պարային ռեկորդ Հնդկաստանում
- Հնդկաստանը կրճատել է զենքի ներմուծումը, ավելացրել արտահանումը
- Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է Prithvi II փոքր հեռահարության բալիստիկ հրթիռը